Տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՕՍ և ԱՍԵԱՆ» առաջին միջազգային ֆորումը
Սիրելի' հայրենակիցներ։ Իմ գործունեության և տարբեր հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշումեր արտահայտելու արդյունքում ստանում եմ հազարավոր արձագանքներ, նամակներ և առաջարկություններ, որոնք հանգում են ինձ հետ հանդիպելուն, ծանոթանալուն և համատեղ գործելուն։ Սիրով հայտնում եմ, որ մի քանի օրից նման առիթ կունենանք։
Դվին համալիրում ս.թ. մարտի 30-ին, ժամը 10-00-ին իմ նախաձեռնությամբ տեղի կունենա "Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՕՍ և ԱՍԵԱՆ" առաջին միջազգային ֆորումը։
Սիրով հրավիրում եմ թեմայով հետաքրքրվող տնտեսագետներին, գործարարներին, միջազգայնագետներին, լրագրողներին և ուրիշ շահագրգիռ անձանց։
Տրամադիր եմ կենդանի և թիմային հոգեբանությամբ շփման։ Համարում եմ, որ մեր պետության առջև ծառացած կենսական հարցերի լուծումը գլխավորապես պայմանավորված է անբասիր ուղի անցած և մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց թիմային և անձնուրաց աշխատանքով։