Պապոյանը խոստովանեց՝ ով ուզում ես եղիր՝ համաձայն չես ՔՊ-ի հետ, չես կարող աշխատել (video)
Եթե քաղաքական նշանակումների մասին ենք խոսում, ապա բնականաբար մարդը պետք է լինի տվյալ քաղաքական կուրսի կրողը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պաշտոնների նշանակելիս ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում:
«Եթե մարդը քաղաքական կուրսի կրողը չէ և չի հավատում այդ կուրսին, ինքը կարող է լինել աշխարհում լավագույն մասնագետը, բայց ինքը չի կարողանա իրականացնել դա»,- նշեց նա: