Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում դիտարկել էինք արտաքին-քաղաքական ոլորտում վերջին տարիներին Փաշինյանի նախաձեռնած ու նրա իշխանության կողմից ձեռնարկված «փորձարարության» մի քանի օրինակ: «Փորձեր», որ ոչ միայն դարձան, այլև շարունակում են ամենաիսկական փորձանք դառնալ երկրի ու ժողովրդի գլխին: Բայց, բնականաբար, տոքսիկ «փորձարարությունները» միայն արտաքին-քաղաքական ճակատում չէ, որ դրսևորվել են: Եթե կուզեք, 2020-ին պարտության բերած շոկը կամ հոգեցունց վիճակը հասարակության մեջ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատերը կարծում էին, թե «թավշահեղափոխական» ավերածություններն անցել են բանակի կողքով, իսկ Հայոց բանակն էլ առաջվանն է:

Այնինչ, պարզվեց, որ «թավշահեղափոխական» որոմն ամենից առաջ ախտահարել է հենց բանակը: Այստեղ մի վերապահում ենք ուզում անել, ինչը մեզ անխոս պարտադրում են 2020-ի պատերազմում ու դրան հաջորդած մարտական ընդհարումների ժամանակ զոհված մեր զինվորականների անմար հոգիներն ու նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքն ու խոնարհումը: Ասելով՝ «բանակն առաջվանը չէր», բնականաբար, նկատի չունենք մեր զինվորների, սպաների անձնուրաց նվիրումն ու խիզախությունը, որ խափանեցին մի քանի օրվա մեջ Արցախը վերացնելու թշնամական դավադիր մտմտուքները: Բայց տասնամյակներով, լավագույն հայորդիների կյանքի ու նվիրման գնով ձևավորված մեր բանակը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը որոշակիորեն եթե չէին ու չեն քայքայել, ապա առնվազն որոշակիորեն խարխլել էին ու շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ:

Պայմանականորեն, որպես բանակաքանդման «առաջին ծիծեռնակ», կարելի է համարել խաղաղապահ գումարտակի մի ստորաբաժանման զինծառայողների՝ «թավշահեղափոխական» հարայ-հրոցուն միանալը: Դա զինվորականների կողմից ուղղակիորեն քաղաքական պրոցեսին մասնակցելու դրսևորում էր, ծառայողական, կարգապահական լրջագույն խախտում, որի համար, որքան հայտնի է, որևէ պատիժ կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չեղավ: Համենայն դեպս, հանրությանը հայտնի չդարձավ: Հետո հարավում տեղակայված զորամասերից մեկում էլի խայտառակ միջադեպ գրանցվեց: Դա առաջին ահազանգերից մեկն էր, որ բանակում խարխլվել է կարգապահությունը: Մինչդեռ, բանակի համար կարգապահությունն անկյունաքարային գործոն է: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, սկսեց արագ-արագ փոխել բանակի, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներին, հրամանատարներին: Բավական է ասել, որ 2018-2020 թթ. միջակայքում Հայոց բանակի ամենից մարտունակ ու կարևոր խոշոր կառույցը՝ Արցախի պաշտպանության բանակը, 3 հրամանատար է փոխել. Լևոն Մնացականյանը, Փաշինյանի քմահաճույքով, պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին, նրան փոխարինած Կարեն Աբրահամյանը պաշտոնավարեց 1 տարի, որից հետո 2020-ի փետրվարին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը: Գիտե՞ք ինչ, եթե ցանկանում եք, որ որևէ համակարգ կամ այդ համակարգի որևէ ստորաբաժանում թուլանա ու քայքայվի, ապա որքան հնարավոր է՝ հաճախակի փոխեք դրա ղեկավարներին: Առավել ևս՝ բանակում նման հաճախակի փոփոխությունները երբեք ու ոչ մի պարագայում որևէ դրական բանի չեն կարող հանգեցնել: Ու ասվածի ամենից բացահայտ վկայությունը բոլորիս հայտնի հետևանքներն են: Իսկ եթե նկատի ունենանք, որ նույնքան հաճախակի փոխվել են նաև առանձին մարտական ստորաբաժանումների հրամանատարներ, ապա պատկերը կամբողջանա:

Ուղիղ բանակի հետ կապ չունի, բայց նույնն է կատարվել նաև ազգային անվտանգության համակարգում: Ահավասիկ, «փորձարարություն», որ փորձանքի գին ունեցավ: Գուցե ինչ-որ մեկը դա անվանի «բարեփոխում», բայց, մեր կարծիքով, ավելի տեղին է «կազմաքանդում» բնորոշումը: Մեկ այլ «փորձարարություն». իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Արցախի ազատամարտի հայտնի դեմքերի, հերոսների անվանարկմանը և հետապնդմանը: Եթե նախկինում դա դրսևորվում էր միայն նրա ընտանեկան թերթի էջերում, ապա 2018-ից սկսած այդ վայրագ հակաքարոզչությունը ստացավ համակարգված պետական քաղաքականության բնույթ: Ավելին, Փաշինյանը քարոզչական հնարքներով հանրային գիտակցության մեջ մեխեց համոզմունք, որ բանակը նախկինում թալանվել է, զինվորները համատարած եղել են սովալլուկ, պատառոտված հանդերձանքով, բացառապես տնից ուղարկված «հացուպանրի», «մայկատրուսիկի» հույսին, 3 հոգով միայն 1 հրացան են ունեցել, այն էլ՝ չկրակող և այլն:

Փոխարենը Փաշինյանն սկսեց «փիարվել»՝ որպես բանակային ճաշարաններ «կոտլետ ու կլուբնիկ» ներմուծող: Հասարակության մի մասը հիվանդագին սևեռում ունեցավ զինվորական ճաշարանի ճաշացանկի վրա՝ իրեն հաշիվ չտալով, որ դա «կամուֆլ յաժով ռեստորան» չէ, այլ բանակ է: Համատարած մոռացան, որ բանակում կարևորը «կլուբնիկը» չի, այլ զինվորի մարտական, հոգեբանական ու ռազմահայրենասիրական պատրաստվածությունը: Ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ «կլուբնիկով» փիարվող Փաշինյանի իշխանությունը հիմա չի կարողանում (թե՞ չի ուզում) քիչ թե շատ ընկալելի զորանոցային պայմաններ ապահովել զինվորականների համար: Շարունակենք: Իրական սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու փոխարեն՝ գերազանցապես «փիառ» ակցիաներ էին անցկացվում. պետք էր ՀԹՊ ժամանակակից միջոցներ ձեռք բերել, օդանավ էին գնում, վերջում էլ ասում, թե՝ հրթիռները չեն առել, «Իսկանդերն» էլ, գիտեք, «10 տոկոսով պայթեց»: Թե ում ձեռքերում էր պատերազմի «ղեկը»՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե փորձառու սպաների փոխարեն ովքեր հայտնվեցին որոշում կայացնողների շարքում, արդեն այլ թեմա է, որն ամփոփելու է գալիս վերը նշվածը: Պատերազմից հետո վիճակն ավելի վատացավ: Բանակը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ հարմար քավության նոխազ:

Ձախողումների ու խայտառակ տապալումների համար նա սկսեց մեղադրել, այո, բանակին, էլ՝ դավաճանություն, էլ՝ «զանգվածային դասալքություն», էլ՝ որը հիշեցնես, ինչը՝ չհիշեցնես: Ավելի վատ. բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ ուղղակիորեն մեր երկիր մտնող թշնամու վրա արգելվեց կրակ բացել: Իսկ վերջերս էլ այդ խայտառակությունը հասավ գագաթնակետին, երբ թշնամու առաջ խեղճացածի տոնով ու պահվածքով հայտարարեցին, թե կքննեն թշնամու վրա կրակ բացած զինվորի հարցն ու կպատժեն դրա համար: Եթե բոլոր նախորդ իշխանությունները, անկախ ամեն ինչից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել բանակաշինության խնդիրը, ապա Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած: Մինչդեռ, եթե պետությունն ունի հենասյուն, ապա դա ամենից առաջ իր բանակն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՇՏԱՊ․ «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (video) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am