Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել

Մենք նպատակ ունենալով՝

բացառել Հայաստանում ամբողջությամբ ավտորիտար համակարգի հաստատումը,
ապահովել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, հայտարարում ենք.
Հայաստանում ընթանում է անընդունելի բարքերի այլանդակված դրսևորում,
Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ,
Գործող իշխանությունները ցանկանում են ունենալ ամբողջական իշխանություն և գնում են հենց այդ ճանապարհով, ինչը հակոտնյա է իրավական պետությանը ու ժողովրդավարությանը,
Իշխանությունների՝ հանուն ժողովրդավարության ու ժողովրդի պահանջով փաթեթավորմամբ քաղաքականությունը քայլ առ քայլ ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրավունքները, ոչնչացնում դատական իշխանության անկախությունը,
Հայաստանի Ազգային ժողովը մեկ քաղաքական ուժի և մեկ անձի իշխանության ներքո է։ Իշխող ուժի՝ Ազգային ժողովում ունեցած պատգամավորների թիվը և մեծամասնության ցուցաբերած վարքագիծը, զրոյացնում է պառլամենտական փոքրամասնության հակակշռող գործառույթը,
Պառլամենտական մեծամասնության ներսում բացակայում է այլակարծությունը, քվեարկությունները կատարվում են մեկ անձի հրահանգով։
Պառլամենտական փոքրամասնության իրավունքների սահմանափակումները կրում են շարունակական բնույթ։ Ապահովված չէ քաղաքական փոքրամասնության՝ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում համամասնորեն ներկայացված լինելու իրավունքը, խաթարված է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը,
Հանրապետության նախագահը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելությունը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը և ստանձնել է վարչապետի քաղաքական ծրագրերի սպասարկման հակասահմանադրական գործառույթի իրականացումը,
Երկրում ոտնահարված է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթող քաղաքական ընդդիմադիր թեկնածուները հետապնդվում են, ճնշվում, անգամ զրկվում ազատությունից։ Որտեղ դա չի հաջողվում՝ կիրառվում են անհատական ճնշումներ առանձին ավագանիների նկատմամբ՝ ստիպելով նրանց դուրս գալ ընդդիմադիր խմբակցություններից կամ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին,
Դատախազությունը, քննչական և իրավապահ մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի տոտալ հսկողության ներքո են։ Զանգվածային լրատվամիջոցներում հայտնված ձայնագրություններն ու այլ նյութերը հաստատում են դատախազության ու քննչական մարմինների՝ նրա կողմից անմիջական ղեկավարման ներքո լինելը,
Քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով կամ համաձայնությամբ են որոշում անձին ազատությունից զրկելու հարցը, նրա օգնականն (այսօրվա դատախազը․-խմբ) է խմբագրում քննչական մարմինների ակտերը։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները վերջինիս հետ են համաձայնեցնում կոնկրետ անձանց ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կիրառելու հարցը,
Դատական իշխանության մասով ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ունենալ իր կամքին հարյուր տոկոսով ենթակա դատական իշխանություն՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Սահմանադրական դատարան: Նա քայլ առ քայլ տոտալ հսկողություն է սահմանում ողջ դատական իշխանության նկատմամբ,
Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ,
Դատական համակարգում շարունակում են պաշտոնավարել առավելապես այն անձինք, ովքեր հաղթահարել են քաղաքական վստահելիության «ցենզը»,
Այն դատավորները, որոնք ընդունում են Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր որոշումներ, դառնում են քաղաքական իշխանության սիրելին։ Իսկ այն դատավորները, որոնք առաջնորդվում են օրենքի պահանջով և իրենց որոշումները բխեցնում են գործող օրենքների պահանջից ու առաջնորդվում են իրավունքով, ենթարկվում են ճնշումների, հետապնդումների, ընդհուպ՝ պաշտոնազրկման,
2020 թվականին հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում բռնազավթվեց Սահմանադրական դատարանը, իսկ մեկ տարի անց՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Սահմանադրական դատարանը մեծապես ենթարկվել է քաղաքական ճնշումների և մանիպուլյացիաների: Երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը կամ վարույթ ընդհանրապես չեն ընդունվում, կամ վարույթ ընդունելուց հետո տարիներ անց կարճվում են, կամ՝ տարիներով կասեցվում,
Քաղաքական մեծամասնության կողմից բոլոր հակասահմանադրական ոտնձգությունները դատարանների, զինված ուժերի, տեղական ինքնակառավարման մարմինների ու ԲՈւՀ-երի նկատմամբ անտեսվել է Սահմանադրական դատարանի կողմից,
Սահմանադրական դատարանի 8 դատավորից 6-ը ընտրվել են բացառապես Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների կողմից,
Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միայն քաղաքական դրդապատճառներով մի քանի անգամ մերժել է Սահմանադրական դատարանի դատավորի մեծ հեղինակություն ու վաստակ ունեցող թեկնածուներին, նրանց փոխարեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրող սուբյեկտներին, ըստ էության, պարտադրելով առաջադրելու իրենց հավատարմության երդում տված թեկնածուներին,
Դատարանները դարձել են ընդդիմության ձայնը ճնշելու, քաղաքական պրոցեսները վիժեցնելու գործիք,
Իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատության, կամ նրանց բացարձակ իշխանությանը ցանկացած վտանգ նշմարելու պարագայում, իշխանություններն իրենց ընդունած հակասահմանադրական օրենքներով, ուժայինների ու դատարանների մասնակցությամբ սկսում են քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, շինծու քրեական գործեր հարուցելը, խոշտանգելը, կալանավորելը,
Հայաստանում օր օրի շատանում է քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդման ենթարկվողների թիվը։ Քողարկված եղանակով քրեականացվել է վիրավորանքը և այն օգտագործվում է որպես մահակ քաղաքական մեծամասնությանը քննադատողների նկատմամբ,
Կիսելով «Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության տարեկան հերթական զեկույցում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ արած եզրահանգումները՝ արձանագրում ենք, որ դրանք միայն մասամբ են արտահայտում բոլոր խնդիրները,
Քաղաքական իշխանության հրահանգները չկատարող, անկախ և սեփական կարծիքը ունեցող դատավորները կամ պաշտոնանկ են արվում, կամ ենթարկվում ճնշումների, հետապնդումների,
Դատական համակարգից հեռանում են մեծ վաստակ ու հեղինակություն ունեցող դատավորներ՝ առանց հրապարակային պատճառաբանության։ Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դրանք տեղի են ունեցել ոչ կամովի՝ ճնշումների արդյունքում՝ տարիներ առաջ մասնավոր զրույցներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամի հասցեին կատարած արտահայտությունների համար,
Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների համախոհ, քաղաքական իշխանության թիմի անդամ, նախկին Արդարադատության նախարարի գլխավորությամբ, դարձել է գործիք քաղաքական մեծամասնության ձեռքին անկախ դատավորներին պատժելու հարցում,
Դատական իշխանությունը և հատկապես բարձրագույն դատական ատյանները համալրվում են իրավաբանական հանրությանը անհայտ, կասկածելի անցյալ ունեցող, գործող քաղաքական մեծամասնության հետ ասոցացվող մարդկանցով,
Անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները,
Տրամաբանական է ենթադրել, որ քաղաքական իշախանության՝ դատական իշխանությունը բռնազավթելուց, տեղական ինքնակառավարման ինստիտուտի չեզոքացումից, դատախազության և քննչական մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելուց հետո, բռնազավթման հաջորդ օղակը պիտի դառնան զանգվածային լրատվության միջոցները և քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտները: Գուցե նաև քաղաքական կուսակցությունները,
Ելնելով վերը ներկայացվածից՝

Կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պատշաճ գնահատական տալ Հայաստանի Հանրապետությունում ընթացող վերոշարադրյալ պրոցեսներին և իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։

 

ՀՀ Ազգային Ժողովի

«Հայաստան» խմբակցություն

«Պատիվ ունեմ» խմբակցություն

03.05.2024թ.

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am