Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել
Արդեն 12 օր է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ:
Քիչ առաջ տեղեկացանք, որ նրա վիճակը կտրուկ վատացել է եւ շտապօգնություն են կանչել: Սակայն, նրան այդպես էլ չի առաջարկվել տեղափոխել հիվանդանց` Հայաստան նրա մուտքը արգելված լինելու պատճառաբանությամբ: Բժիշկները միայն «կոֆեին» են սրսկել` ցածր ճնշումը բարձրացնելու համար:
Նշենք, որ Լ. Նիկոլյանն արդեն դժվարանում է խոսել, նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` սրտի եւ թոքի հետ կապված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ