Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին
Տավուշի թեմի առաջնորդն իր թեմին չի պատրաստվում միայնակ թողնել խնդիրների հետ։ Թեև Կիրանց գյուղի հատվածում ոստիկանական ուժերը դեռևս փակ են պահում ճանապարհը Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին մեկնել է Կիրանց։ Նա « Փաստինֆո»- ին ասաց, որ ճանապարհին է, երեկոյան մեկնել էր Էջմիածին,- « Բան չկա , հետագա մեր ծրագրերն ենք մշակել , այս պահին Կիրանց եմ մեկնում , Իջևանի ճանապարհին եմ »,- ասաց սրբազանը ։ Սրբազանն ասաց, որ փորձելու է մոտենալ գյուղի փակ մուտքին և գյուղ մտնել։