Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»:

Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Տավուշցինե՛ր, մի՛ եկեք Երևան Նիկոլի հետ հանդիպման․ ամեն ինչ բարդելու է ձեզ վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Ես ծնկի եկած չեմ, ինչի՞ եք իմ տուն մտնում. Դումանյանը վիճեց Թևանյանի ու ակցիայի մյուս մասնակիցների հետ (video) Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել․ Սուրեն Պետրոսյան (video) Վահե Ղազարյան, էդ ո՞նց է, որ քո նշանակվելուց հետ համակարգում «խլինք, փսլինք ուռոդներ են»․ Սուրենյանց (video) Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am