ՔՊ պատգամավորի թոռը ուսանողին վնասելու գործով չի պատժվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։

Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։

Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am