«10 հեկտար դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ՝ ինքնաթիռի полоса սարքեմ». Ռաֆայել Երանոսյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը. aravot.am

Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի:


Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասել է, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ լրատվամիջոցը մանրամասնել է, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Երանոսյանը ծիծաղել է.

«Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»: Երբ Երանոսյանին հիշեցրել են, որ նրա գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը այդ թեմայով անգամ հումորային հոլովակ է նկարել և հրապարակել իր էջում, նա ասել է. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես ծիծաղելի է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»: Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանն ասել է․. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեր մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ…: Միակ բանն այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 ՀԱ դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը, կրկնում եմ՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց միևնույն է, այս ամեն ինչը ծիծաղելի է, պատասխան չեմ կարող տալ…»:

Նա հավելել է, որ հենց հիմա իր նոր՝ «Փահլևան» ներկայացմանն է պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլին․ «Ես անպայման սրա մասին կգնամ տղերքին՝ մեր սցենարական խմբին կասեմ ու սրան կանդրադառնանք»:

Ինչ վերաբերում է դերասան Անդրանիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարության թեմայով հումորային հոլովակ է նկարահանել և հրապարակել ֆեյսբուքի իր էջում, ապա նա 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հռետորներից էր և իր հարցազրույցներում միշտ ասում էր, թե մարդիկ փողոցներում վերջապես ժպտում են, ու թե վերջին 20 տարում ինքը նման ժպտուն դեմքեր չի տեսել, նաևւ կոչ էր անում սատարել «թավշյա» հեղափոխությանը և հենց Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնում։ «2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք ․․․ Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ էր օգտագործվել), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»,-Aravot.am-ին հետո ասել էր Անդրանիկ Հարությունյանը:

դիտվել է 1112 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am