Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Նավալնու կնոջ դերին

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում։ Թշնամին կրակում է սահմանին ու սպանում մեր զինվորներին։ Ներսի թշնամին կրակում է տեղեկատվական ու քարոզչական դաշտում։

Ներսի թշնամին բազմաշերտ է։ Դրանք հայկական ազգանունով են հանդես գալիս։ Մեկը՝ արևմտամետի անվան տակ, մյուսը՝ քաղաքացիական ակտիվիստի, էն մեկը՝ վարչապետի։

Ներսի թշնամիների բանակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Նա միտումնավոր փչացնում է Հայաստանի հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, և մենք հերթական կորուստներն ունենանք։

Նիկոլը գիտի, որ կորուստներ են սպասվում և այդ կորուստները կարող են ի վերջո հանգեցնել պետականության կորստին։ Նա այդ ամենը գիտի, բայց աշխատում է դրսի տերերի օգտին՝ համաձայնելով օգտագործվել որպես հակառուսական ու հակաիրանական գործիք։ Դրա դիմաց Նիկոլին խոստացել են ապահով ապաստան։ Ենթադրաբար նաև հսկայական գումար։

Նիկոլի դրսի տերերին Հայաստանը չի հետաքրքրում։ Իրենք ուզում են Ռուսաստանին ու Իրանին վնասել։ Դրա համար Հայաստանը պետք է ընկնի Ալեքսեյ Նավալնու օրը, այսինքն՝ մեռնի։ Նիկոլին վերապահված է Հայաստանի անկումից հետո Նավալնու կնոջ դերը։ Նիկոլը պետք է Նավալնու քաղաքական պուտանկա կնոջ պես կեղծ արցունքներ թափի Հայաստանի անկումից հետո և այդ ամենի համար մեղադրի Ռուսաստանին։ Մի քիչ էլ՝ Իրանին։ Սա՛ է Նիկոլի դրսի տերերի ուզածը, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։

Ինչպես որ Սահակաշվիլին Վրաստանը քաշեց կռվի մեջ, հետո թռավ դուրս ու սկսեց դրսից աշխատել Ռուսաստանի դեմ, այնպես էլ Նիկոլին է վերապահված այդ դերը՝ դրսից օգտագործվողի դերը։

Ուկրաինայի նախագահ նշանակված Զելենսկուն դրա համար են ուղարկում Հայաստան։ Նիկոլի վզին դրել են, որ պետք է Զելենսկուն ընդունի, որպեսզի գժվացնի Ռուսաստանին։ Նիկոլը մի քիչ չեմուչում է անում ու պահանջում, որ Զելենսկին նաև Ադրբեջան մեկնի, որպեսզի բալանսը պահվի, բայց Ալիևը մերժում է դա։ Հիմա ճնշումը բացառապես Հայաստանի վրա է։ Նիկոլին ասում են, որ Զելենսկուն պետք է ընդունես և վե՛րջ, թե չէ իշխանությունդ կկորցնես, քո փոխարեն կբերենք մեկ այլ ավելի մեծ անբարոյականի վաստակի, ով ոչ թե ֆինտուֆլյուշկաներով հակառուսական գիծ կտանի, այլ զելենսկիաբար, սահակաշվիլիաբար։

Կգա՞ Զելենսկին, թե՞ ոչ, դեռ հստակ չէ։ Մեկ բան հստակ է՝ նրա այցի գինը լինելու է Հայաստանը կրակի մեջ գցելը, Ռուսաստանին այս տարածաշրջանում թուրք–ադրբեջանական տանդեմով փոխարինելը, Իրանին վնասելը։

Նիկոլը գիտի, թե ինչն ինչոց է, բայց պարտավորություններ է ստանձնել ու անում է այն, ինչ հրահանգել են դրսից։ Եթե Զելենսկին իրոք գա Հայաստան, ապա դա նշան է լինելու Ադրբեջանի համար, որ կարող է հարձակվել Երևանի վրա։

Նիկոլին հիմա արդեն գրիմ են անում, որպեսզի նա Հայաստանի անկումից հետո կեղծ սգավորի դեմքով հանդես գա, լացի Հայաստանի վրա, մեր երկրի մահվան համար մեղադրի Ռուսաստանին ու անձամբ Պուտինին։ Նավալնու կնոջ պես։

Հայ ժողովուրդն ու հատկապես իր քաղաքական վերնախավը դիտորդի պես հետևելո՞ւ են այս ամենին։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 3503 անգամ
Լրահոս
Ո՞վ է ԲԴԽ նորընտիր նախագահը Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգևոր սիմվոլը՝ Արարատը. Շարմազանով Իրանի գերագույն առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահ Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը․ Վահե Դավթյան Խոշոր ավտովթար՝ Երևանում Ռուսաստանում ոստիկանները թմրանյութ տեղափոխող ռոբոտ շան են «բերման ենթարկել» Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն Էրդողանի դուստրը հպարտանում է Հալեպում ծածանվող Թուրքիայի դրոշով (լուսանկար) Ես ի՞նչ եմ արել, Գեղամ, որ ինձ ներում ես․․․ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.am Դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am