Ալեն Սիմոնյանի «Ստոկհոլմյան համախտանիշը»

Հոգեբանության մեջ կա, այսպես կոչված, Ստոկհոլմյան համախտանիշ եզրը: Դա հետևյալ դրսևորումն ունի. զոհն սկսում է համակրել ագրեսորին, իրեն տանջողին։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց գողացողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։

Այդ համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են ոչ պարտադրելի շփման ժամանակ, երբ սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Ընդ որում՝ որոշ մասնագետներ պնդում են, որ «Ստոկհոլմի համախտանիշը» ավելի շատ նկատվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Ալենի սերն առ Նիկոլ

Ալեն Սիմոնյանը թեև իգական սեռի ներկայացուցիչ չէ, սակայն դատելով ամենից՝ նրա մոտ կա «Ստոկհոլմյան համախտանիշ»: Որքան շատ է նրան ճնշում ու տանջում Նիկոլ Փաշինյանը, այնքան Ալենի մոտ ավելի շատ է նկատվում Նիկոլին պաշտպանելու ցանկությունը:

Նիկոլը կալանավորել է Ալենի եղբոր կնոջը: Մեղավոր է այդ կինը, թե ոչ, թող քննությունն ու դատարանը որոշեն: Բայց ինչո՞ւ է այդ կնոջ նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց: Դա սխալ մոտեցում է: Դա ակնհայտորեն Նիկոլի հրահանգով է եղել: Ինքը վախեցած է և կիրառում է «խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքը:

Որպես «յուրային» ընտրվել է Ալենը: Ի՞նչ պետք է աներ տվյալ դեպքում Ալենը, որը նիկոլական համակարգի ամենաօդիոզ դեմքերից է: Եթե այդքան ռիսկ ունենար, ապա պետք է հրաժարական տար ու դուրս գար Նիկոլի թիմից: Նվազագույնը որ պետք է աներ Ալենը, պետք է հրապարակավ չպաշտպաներ Նիկոլին:

Ալենը, ինչպես հայտնի է, հետևյալն արեց: Նա իր ՖԲ էջում տեղադրեց իր, եղբոր ու եղբոր կնոջ համատեղ նկարը և անցավ ... ագրեսիվորեն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործին:

Եթե ելնենք վերը նշված համախտանիշից, Ալենին դուր է եկել Նիկոլի արածը: Նա գտել է, որ Նիկոլը ճիշտ է, իսկ եղբոր կինը՝ սխալ: Այսպես շարունակվելու և հիվանդության զարգացման դեպքում մի օր մենք կարող ենք տեսնել, որ Ալենը ողջունում է իր եղբոր կնոջ կալանավորումն ու փառաբանում Նիկոլի այդ որոշումը:

Հայկ Ուսունց

դիտվել է 773 անգամ
Լրահոս
Հաջորդ քաղբանտարկյալը Հովիկ Աղազարյանն է, ու բոլոր ՔՊ–ականներին դա է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներ Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am