Ինչու է ներիշխանական գզվռտոց սկսվել

Ներիշխանական գզվռտոցի հիմնական պատճառը վախն է։ Բոլորը վախենում են, բայց տարբեր պատճառներով։ Մեկը վախենում է կորցնել իշխանությունն ու ընկնել Սահակաշվիլու օրը։ Մյուսը վախենում է դատվել։ Երրոդը վախենում է կորցնել այս կարճ ժամանակահատվածում կուտակած հսկայական կապիտալը։

Աթոռն ու կաշին կորցնելու վախը

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ շփվում է թիմակիցների հետ, այցելում կուսակցական կառույցներ։ Նա փորձում է վերահսկողության տակ պահել ՔՊԿ–ին, որպեսզի իր տակից չփախչեն։

Նիկոլը խոստովանում է, որ Ալիևի հետ բանակցությունները ձախողվել են, բայց նաև զուգահեռաբար Ալիևի թելադրած օրակարգն է սպասարկում։ Անցել է ՀՀ անկախության հռչակագիրը վերացնելուն։ Ալիևը պահանջում է նոր սահմանադրություն ընդունել, Նիկոլը պատրաստակամություն է հայտնում բավարարել այդ պահանջը։

Նիկոլը լավ գիտի, որ իր արածները նոր պատերազմ ու նոր կորուստներ են բերելու։ Գիտի, որ ոչ մի խաղաղություն չի լինելու միակողմանի զիջումների արդյունքում, բայց գնում է այդ ուղղությամբ, քանզի իր դրսի տերերն անձամբ իրեն միայն այդ դեպքում են անձնական անվտանգություն խոստանում։

Նիկոլն իր կաշվի մասին է մտածում։ Նաև հասկանում է, որ իր թիմակիցները կարող են դա ֆիքսել ու իրեն վռնդել։ Դրա համար էլ հարձակվել է յուրայինների վրա։

«Թավիշը» խժռում է իր զավակներին

Նիկոլի թիմակիցները հասկանում են, որ Նիկոլի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանը դեպի կործանում։ Իրենք գիտեն, որ մեծ ցնցումներ են սպասվում։ Գիտեն նաև, որ նման դեպքերում Նիկոլն իր կողքիններին «փուռն» է տալիս ու թռնում։ Հենց դրանից էլ վախենում են Նիկոլի թիմակիցները։ Նրանք երեկվա աղքատ ու «բոմժական» տղաներն ու աղջիկները չեն։ Իշխանափոխությունից հետո «թավշիկուսները» դարձել են դոլարային միլիոնատերեր ու վախենում են իրենց կուտակածը կորցնել։ Վախենում են նաև նիկոլական իշխանության քավության նոխազը դառնալու հեռանկարից։ Վախենում են ու իրար ուտում։

․ ․ ․

Եվ այսպես, Նիկոլը վախենում է թիմակիցներից։ Վերջիններս՝ Նիկոլից։ Նրանց հարաբերությունները փոխադարձաբար սրիկայական են։ Նիկոլն ասում է՝ ես եմ ձեզ բերել, ես էլ «փուռը» կտամ՝ հանուն իմ կաշվի փրկության։ Թիմակիցներն էլ ասում են՝ քո կերածների համար մենք ինչո՞ւ պետք է պատասխան տանք ու կապիտալ կորցնենք։

Թե ինչպես կհանգուցալուծվի այս ներքին գզվռտոցը, կախված է արտաքին գործոններից ու ներքաղաքական զարգացումներից։ Նիկոլը զուգահեռաբար կռիվ է տալիս նաև ընդդիմության դեմ․ «Մայր Հայաստանի» դեմ հարձակումները պատահական չեն։

«Մայր Հայաստանը» ներքին ու արտաքին քաղաքական հարցերում արմատական ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին ու չի տեղավորվում նախկին–ներկա արհեստական բանավեճի մեջ, ու հենց դրանով էլ անցանկալի է ՔՊԿ–ի համար։

Ամփոփենք․ փետրվարը միշտ քաղաքականապես լարված է լինում Հայաստանում։ Այս տարվա փետրվարը բացառություն չէ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 646 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներ Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am