Այսօր մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
Նա պատմեց, որ Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր։
«Ավարտել էր Ճարտարարաշինարարական համալսարանը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, կոչումով լեյտենանտ էր։ Ընդամենը վեց ամիս է, ինչ ծառայության էր անցել»,- պատմեց Համբարձումյանը՝ բնութագրելով Կարենին որպես շատ լավ, կազմակերպված, պատշաճ մարդ։
Հարցին՝ Կարենին ճանաչելով հնարավոր համարու՞մ է արդյոք, որ միջանձնային խնդիրներ լինեն համածառայակիցների հետ, Համբարձումյանը նշեց, որ ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՀՀ ՊՆ-ն նշել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մամուլում, սակայն, տեղեկություններ են շրջանառվում, որ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն ամրակցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։ Ի․ Ս․
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը