Փաշինյանն ու Ալիևը ժամանակից շուտ կհանդիպեն. Հայ-ադրբեջանական սահմանին այսօր 4-րդ անգամ հանդիպեցին

Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկուսի կյանքին էլ, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։ Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդեց, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Երևանը այս միջադեպերի համար ադրբեջանական կողմին է մեղադրում, Բաքուն իր հերթին պնդում է, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

Նույն վիճակն է Արցախում։ Ստեփանակերտը հայտնում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական ուժերը ականանետ են կիրառել։ Վիրավորների մասին չի հաղորդվում։
Ալիևը խաղաղություն է պարտադրում հայկական կողմին, անգամ Փաշինյանի իշխանության զիջողական, պարտվողական կեցվածքի պայմաններում:

Ավելին, Ալիևին խաղաղություն պետք չէ. Նա ձգտում է պոկել Արցախից ու Հայաստանից ամեն ինչ, որովհետև տեսնում է, որ Հայաստանում իշխում է քաղաքական ուժ, որը պատրաստ է խաղաղության ցանկացած գնով, բոլոր ադրբեջանական պահանջներին գրեթե համաձայն է, ավելին` ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը` դրա կազմում:

Իսկ ինչո՞ւ Ալիևը չպետք է ավելի մաքսիմալիստական պահանջներ ներկայացնի Հայաստանին... Ուղիղ 7 ամիս է Արցախը Ադրբեջանը շրջափակված է պահում, ու գոնե սա առիթ չդարձավ, որպեսզի Փաշինյանի վերանայի իր «խաղաղության օրակարգը», վերափոխեր պաշտոնական Երևանի պահանջները:

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով բազմաթիվ արցախցիներ այսօր Ստեփանակերտի փողոցներ էին դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։

Իսկ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ալիևն այս մասին հայտարարել է նախօրեին՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստին։ Ադրբեջանի ղեկավարը, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ, և դրանց նպատակը մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության համաձայնագրին»։ «Մենք դա ցանկանում ենք, մենք դա առաջ ենք մղում որպես նախաձեռնություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, ըստ «Ազատության», խաղաղության մասին խոսող Ալիևը, ինչպես պատմել է, զուգահեռաբար ջանք չի խնայում բանակը հզորացնելու, արդիականացնելու, բարեփոխելու հարցում։ Իր ծավալուն ելույթի զգալի մասը նվիրելով ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի առաջնորդը նշել է՝ պետք է քիչ խոսել այդ մասին, բայց շատ գործել։

Որոշ մանրամասներ, այդուհանդերձ, նախընտրել է պատմել՝ հավաստիացնելու հայրենակիցներին, որ «իրենց անվտանգությունը հուսալի ձեռքում է, այսուհետ կարող են հանգիստ ապրել»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր զինված ուժերում իրականացված բարեփոխումները՝ այդ թվում կառուցվածքային, դեռ չեն ավարտվել։ Մենք մեր զինված ուժերը պետք է հասցնենք ամենաառաջադեմ բանակների մակարդակին, այսինքն , բնականաբար, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները։ Կառուցվածքային բարեփոխումների, կառավարման և ինքնապաշտպանության տեսանկյունից մենք այնպիսի ուժ ենք կառուցում, որպեսզի վստահ զգանք այն աշխարհագրության մեջ, որտեղ գտնվում ենք», -ասել է Ադրբեջանի նախագահը և ընդգծել՝ ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»:

Ավելին, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը նաև գործնականում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ու թեև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նախատեսված էին հուլիսի 21-ին, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Փաշինյան - Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1094 անգամ
Լրահոս
Վահե Ղազարյան, էդ ո՞նց է, որ քո նշանակվելուց հետ համակարգում «խլինք, փսլինք ուռոդներ են»․ Սուրենյանց (video) Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am