Պուտինը միջուկային զենք կկիրառի. ԱՄՆ-ում արդեն չեն կասկածում

«Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման վտանգն իրական է»

Վաշինգտոնն առաջին անգամ խոսեց Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի մասին: Սա այլ խոսույթ է, և այս պահից սկսած աշխարհը լիովին այլ իրավիճակում է հայտնվել:

«Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման վտանգը իրական է», -Կալիֆորնիայում, ընտրարշավի նվիրատուների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ «Երկու տարի առաջ, երբ ես կրկին այստեղ էի և հայտարարեցի, որ ինձ մտահոգում է Կոլորադո գետի հնարավոր ցամաքումը, բոլորն ինձ այնպես էին նայում, կարծես ես խենթացել եմ։ Հիմա ինձ նույն հայացքով են նայում, երբ ես ասում եմ, որ ինձ մտահոգում է Ռուսաստանի նախագահի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Իսկ դա իրական է», - պնդել է Բայդենը։

Միջուկային զենքի փոխադրումը Բելառուս նախազգուշացում է Արևմուտքին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս շատ հստակ հայտարարեց, որ Բելառուսի տարածք մարտավարական նշանակության միջուկային զենքի փոխադրումը նախազգուշացում է Արևմուտքին, որը սատարում և զինում է Ուկրաինային:

Այդ մասին Պուտինն ասաց՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում: Նա նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է միջուկային զենք փոխադրում երկրի սահմաններից դուրս:

Լուկաշենկոն` Բելառուսում միջուկային զենք տեղադրելու մանրամասների մասին

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս մանրամասներ էր պատմել իր երկրի տարածքում միջուկային զենք տեղադրելու որոշման վերաբերյալ։

Ըստ Լուկաշենկոյի՝ «առայժմ» խոսքը մարտավարական սպառազինության մասին է, սակայն Բելառուսը հարթակ է նախապատրաստում ռազմավարական հրթիռների տեղակայման համար։ «Աստված մի արասցե, որ ես ստիպված լինեմ որոշում կայացնել այդ զենքի կիրառման վերաբերյալ։ Բայց ոչ մի տատանում չի լինի, եթե միայն մեր դեմ ագրեսիա լինի», - BelTA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։

Բելառուսում ռուսական բանակի մարտավարական միջուկային լիցքերի տեղակայման մասին հայտնի էր դարձել մարտին։ Այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խոսքը միջուկային զենքը Մինսկ տեղափոխելու մասին չէ։ Այժմ Լուկաշենկոն հայտարարում է, որ զենքը փաստացի վերադարձնում են Բելառուսին, որտեղ այն տեղակայված էր մինչև 1996 թվականը: «Սկզբում ես խնդրեցի Պուտինին, այնուհետև բարեկամաբար խստորեն պահանջեցի՝ ինձ հետ տվեք առայժմ այդ [մարտավարական, ոչ ռազմավարական] զենքը։ Դա բավարար է», - ասել է Լուկաշենկոն` շարունակելով. - «Դա իմ պահանջն էր: Դա Ռուսաստանը չէ ինձ պարտադրել: Ինչո՞ւ՝ որովհետև, ինչպես դուք բոլորդ ասում եք, աշխարհում դեռևս ոչ ոք չի պատերազմել միջուկային տերության դեմ»:

Նկատենք, որ Բելառուսը և Ռուսաստանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմեր են։ Պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվել են չփոխանցել կամ չընդունել նման զենք, ներառյալ՝ ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տեսքով։

Բայդենի վարչակազմը քննարկել էր ՌԴ-ի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը ԱՄՆ պատասխանը

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, թե այսօրվա դրությամբ ոչինչ չի վկայում այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել:

Ամերիկյան վարչակազմը քննարկել էր Միացյալ Նահանգների պատասխանը, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել այդ մասին։ «Դրա մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան։

Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «ռացիոնալ խաղացող», ով, այնուամենայնիվ, սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժումը՝ ճիշտ չգնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրությունը ճնշելու իր կարողությունը։

Ըստ Բլինքենի, Չինաստանը վերահաստատել է, որ զենք չի մատակարարի Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում օրերս հայտարարեց, որ Չինաստանը վերահաստատել է՝ զենք չի մատակարարի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին: Ամերիկացի պաշտոնյան, այդուհանդերձ, մտահոգություն է հայտնել առանձին չինական մասնավոր ընկերությունների գործողությունների հետ կապված։ «Մենք և մի շարք այլ երկրներ Չինաստանի կողմից հավաստիացում ենք ստացել, որ չի տրամադրում և չի տրամադրի մահացու օգնություն Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու համար», - Պեկինում երկօրյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նկատենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Բլինքենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «առաջընթաց են արձանագրել» մի շարք հարցերում։

«Ուկրաինան մտադիր է HIMARS համակարգերով հարվածներ հասցնել Ղրիմին»

«Մեր ունեցած տեղեկություններով` Ուկրաինայի Զինված ուժերը մտադիր են HIMARS և Storm Shadow համակարգերի կիրառմամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին՝ այդ թվում Ղրիմին», - երեկ Մոսկվայում, ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Այդ հրթիռների կիրառումը հատուկ ռազմական գործողության անցկացման գոտուց դուրս կնշանակի, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան լիարժեքորեն ներքաշվում են հակամարտության մեջ։ Դա կհանգեցնի Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին անհապաղ հարվածների», - զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Պուտինն աֆրիկյան երկրների ղեկավարներին է ցուցադրել` «Ուկրաինայի չեզոքության մասին պայմանագիր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աֆրիկյան երկրների ղեկավարների հետ բանակցություններում օրերս ցուցադրել էր մի փաստաթուղթ, որը նա անվանել է «Ուկրաինայի չեզոքության մասին պայմանագիր»։ Պուտինը պնդել է, որ այդ համաձայնագիրը պատրաստվել է Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում կայացած բանակցություններում՝ 2022թ. պատերազմի սկզբում։ Կրեմլի ղեկավարի խոսքերով` փաստաթղթի ստորագրումը խափանվել է Ուկրաինայի կողմից։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ պայմանագիրը բաղկացած էր 18 կետից, նշված էր, այդ թվում՝ ուկրաինական բանակի առավելագույն չափը։

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում տեղի էր ունեցել 2022 թվականի մարտին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2586 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am