Կոմսոմոլսկայա հրապարակում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի (լուսանկարներ)
Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակում, ծաղկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Յոթ մարդու մահը հաստատվել է»,- ասել է աղբյուրը։
Ըստ նախնական տեղեկությունների, զոհվածների թվում կա վեց ռուս և Տաջիկստանի մեկ քաղաքացի։ Դիակների ինքնությունը պարզելու համար կանցկացվեն դատաբժշկական փորձաքննություններ։