Սատանայի փաստաբանները հեռանում են սատանայից առա՞ջ

Սատանայի գլխավոր փաստաբան, ՀՀ՝ այլևս նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հեռացավ։ Անփառունակ, ողորմելի հեռացում, որ համընկավ ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանի՝ մի քանի ուղղությամբ սանձազերծած պատերազմի երրորդ օրվան։ Հեռացավ մեղքի ծանր բեռը շալակին։ Հայաստանի և Արցախի՝ հայկական զույգ հանրապետությունները կործանման տանելու, փաշինյանական բոլոր ազգադավ քայլերը պարտակելու, հովանավորելու և ըստ էության, դրանց վրա որպես գլխավոր դատախազ՝ իր կնիքը դնելով։ Ինչը նշանակում է՝ նա հավասարապես մեղավոր է, որքան վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Թերևս, ավելի մեղավոր է, քանի որ ինքը օրենքի և օրինականության թիվ մեկ պահապանի պաշտոնն զբաղեցնելով ոչ միայն ապօրինություն կատարողի ձեռքը չբռնեց երբեք, այլև՝ բոլոր դեպքերում օրենքի և իրավունքի փոխարեն ընտրեց անօրինությունն ու անիրավությունը։

Սատանայի այս փաստաբանի հեռացումը սահուն ստացվեց՝ օրենքի ուժով։ Այն օրենքի, որի առջև դեռ կանգնելու է սույն անձը։

Սատանայի մյուս մերձավորոգույն փաստաբանին՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ավելի քան անփառունակ ճակատագիր բաժին ընկավ։ Ժամանակին, երբ պիտի նշանակվեր ոստիկանապետի պաշտոնում, փորձ արվեց դրական ֆոն հաղորդել պետության թիվ 1 մեղավորի և պատասխանատուի դասընկերը համարվող այս կերպարին։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ վերջինս ինչպես քպականների ստվար զանգվածը, լավ էլ ադապտացվեց։ Ավելին, դարձավ սև ու կարմիր բերետավոր՝ վայրագ ջարդարարների ղեկավարը։ Նրա ղեկավարած հաստատությունում էին բուծվել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ծնողների՝ հայրերի և մայրերի հանդեպ Եռաբլուր պանթեոնում անմարդկային բռնարարքներ իրականացրած ոստիկանները։

Սատանայի այս փաստաբանի ղեկավարած գերատեսչությունում այսօր հենց նրա՛ հրամանով պիտի բազմաթիվ ազատումներ լինեին, իսկ ինքը որպես ուսադիր կրող՝ հրաժարականի դիմումը արդեն գրած պիտի լիներ։ Հայտարարվեց ընդամենը 2-ի մասին։

Փաստորեն, սատանայի ա՛յս փաստաբանի հեռացման սցենարը հանպատրաստից գրվեց և ի վերջո «սորոսական» հ/կ-ների բրիգադը վերջին 4 տարում գոնե մեկ անգամ իբրև այսպես կոչված՝ «քաղհասարակություն» օգտագործվեց։ Այլապես՝ լրիվ իշխանության թևի տակ մտած՝ նրա հրահանգն են կատարում՝ մեծ հաշվով բոլոր ժամանակներում՝ ծառայելով օտար շահերի․․․

Հիմա, պարզվում է 35 հ/կ-ներ Եռաբլուրում երեկվա կատարվածի համար պահանջում են ոստիկանապետի հրաժարականը։

Բնականաբար, վերին հրահանգով։ Ասել է, թե՝ սատանայի ա՛յս փաստաբա՞նն էլ ճամպրուկները հավաքել է։ Հրաժեշտից առաջ դաժանորեն ոչնչացվելո՞վ․․․

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 2341 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am