Էրդողանն իր վերջին հայտարարությամբ կազմաքանդեց Փաշինյանի հայ-թուրքական, իբր առանց նախապայմանների գործընթացի «թեզը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը վերջերս թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում վերջնականապես փչացրեց Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե իբր հայ-թուրքական բանակցային գորըծնթացն ընթանում է առանց նախապայմանների:

Այդ հարցազրույցում Հայաստանին վերաբերվող հատվածում Էրդողանը բառացիորեն ասաց հետևյալը. «...Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները: Մենք խոսել ենք նաև մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը: Ուրախ էի լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքերը: Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք խոսքից գործի կանցնեն...»,-նշել էր վերջում Թուրքիայի նախագահը:

Փաստացի Էրդողանը հրապարակավ մեսիջ ուղարկեց միջնորդներին և հայ հանրությանը, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիան ունի նախապայման, այն է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները:

Ընդվորում, Էրդողանը չի թաքցնում, որ առանձին վերցված հայ-թուրքական գործընթաց գոյություն չունի: Իր այդ հայտարարությամբ, նա փաստացի փչացրեց Փաշինյանի ողջ քարոզչական աշխատանքն այս հարցում, որն ուղված էր հայ հանրությանը հանգստացնելու համար:

Բացի այդ, Էրդողանը տարօրինակ ձևով ակնարկեց, որ Փաշինյանը ըմբռնումով է վերաբերվում Թուրքիայի այս նախապայմանին: Եվ քանի որ Արցախից բացի առաջ է քաշվել նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարը, այդ հայտարարությունից անմիջապես հետո, Փաշինյանի իշխող թիմից հանդես եկավ Էդուարդ Աղաջանյանը և հայտարարեց, որ «Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է դա անել ի սկզբանե»:

Աղաջանյանի կողմից այս պարզաբանումն անհրաժեշտ էր, քանզի պարզ չէր, թե ինչ էր ակնարկում Էրդողանը, նշելով, որ Փաշինյանը «հասկանում է» թուրքիայի մոտեցման տրամաբանությունը:

Այստեղ կարևոր է նշել նաև մեկ դրվագ ևս, Աղաջանյանը հայտարարեց, որ «...Ադրբեջանը առանձնանում է իր ոչ պատշաճ և պայմանավորվածությունները չպահող գործելաոճով...»:

Այսինքն Փաշինյանի թիմակիցը, փաստացի խոստովանում է, որ նույնիսկ նախապես պայմանավորված հարցերի շուրջ Ադրբեջանը փոխում է իր տեսակետը ժամանակի ընթացքում: ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելը խիստ պայմանական բնույթ կարող է կրել, քանզի նա հիմնականում ուժի լեզուն է հասկանում: Մինջդեռ 20 տարի, Փաշինյանի թիմակիցները մեղադրում էին «նախկիններին», թե իբր իրենց պատճառով է, որ Ադրբեջանի հետ չի հաջողվում հասնել համաձայնության:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե «զոհաբերենք Արցախը, որ փրկենք Հայաստանը», պիտի այսօր հաշվետվություն տան հանրության առջև, թե ինչու է Ադրբեջանը Արցախից բացի նոր պահանջներով ներկայանում: Ավելին, Ադրբեջանը չի էլ թաքցնում իր հետագա, ապագա ծրագրերը՝ Սևանի, Երևանի մասին, սակայն դրանց ուզում է հասնել «փուլային» տարբերակով:

Իհարկե, խոսքը նրա մասին չէ, որ պետք է հրաժարվել խաղաղությունից և պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Պարզապես բոլոր նրանք, ովքեր 20 տարի հանդես էին գալիս «Ղարաբաղի մասով զիջենք, որ փրկենք Հայաստանը» թեզով այսօր առնվազն պետք է հաշվետվությամբ հանդես գան հանրության առջև և չքվեն մարդքանց ուշադրության կենտրոնից, քանզի իրենց գաղափարների կյանքի կոչմամբ հայ ժողովրդին քցել են կրակը, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ծանր իրավիճակից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 778 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am