Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։

Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։

Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն անդրադարձավ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետը կարևորեց հայ դիվանագետների ջանքերը արտաքին գործընթացների մասնագիտական վերլուծության և լուծումներ գտնելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի արդար իրավունքների։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Զրուցակիցները կարևորությամբ անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման ուղղությամբ ջանքերի ներդրմանը:

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի Հովհաննիսյան Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am