Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Սիրարփի Հակոբյանը հարցրել է. «Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլը։ Չեք փոշմանե՞լ, որ ձեր քաղաքական թիմը իշխանությունը հանձնեց Փաշինյանին»:

«Մինչև բուն հարցին պատասխանելը՝ ընդգծեմ, որ Ձեր ձևակերպման մեջ երկու փաստական սխալ կար։ Նախ, մեր թիմը իշխանությունը չի հանձնել, այլ իշխանազավթման իրական տերերը ժողովրդի միջոցով իշխանությունը մեզանից վերցրեցին։ Եվ երկրորդը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումների արանքում մոտ երկու շաբաթ կառավարության ղեկավար է եղել Կարեն Կարապետյանը։ Ինչ վերաբերում է փոշմանելուն, ապա նման ձևակերպումները ոչ մի վիրավորական հետևանք չունեն։ Ես էլ կարող եմ ավելի մեծ հիմքով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող հարյուր հազարավոր իմ հայրենակիցներին հարցնել՝ չեք փոշմանե՞լ…

Իսկ ես անձամբ ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որ ավելի հասանելի և հասկանալի չէի ժողովրդի համար, որ ավելի կոշտ ու կտրուկ չէի հայ ժողովրդի տունը քանդողների նկատմամբ, որ ավելի բծախնդիր չէի քաղաքական և անձնական շրջապատի հանդեպ, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ չէի՝ որպես քաղաքական գործիչ և ղեկավար։ Բայց եկեք իմ փսիխոանալիզով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018֊ի սխալները, չկրկնել դրանք հիմա և, ավելի կարևոր է, որ ուղղենք այդ սխալները։

Ի դեպ, հիշու՞մ եք՝ Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որն այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։ Այ, հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև վստահ եմ, որ հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա բոլորիս` վերացնելու 2018֊ի կործանարար արդյունքը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

դիտվել է 813 անգամ
Լրահոս
Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի Հովհաննիսյան Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհին Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են․ «Հրապարակ» Ժողովուրդը պետք է այնպիսի մարդկանց վստահի իր ապագան, որոնց հետ անվտանգ կլինի․ Տիրան Խաչատրյան Պարեկները հորդորում են բացել Երևան-Ապարան ճանապարհը Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել Շիրակ Թորոսյան, մի ճանապարհ ունես․ ծնկաչոք գնա՛ Բագրատ Սրբազանի մոտ․ Նաիրա Զոհրաբյան (video) Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև ավարտվել են Ընդդիմադիր 34 պատգամավորներ դեմ կքվեարկեն Նիկոլին ու կվռնդեն․ Էդգար Ղազարյան (video) Էս դավաճան, էս սրիկա համակարգը 6 տարի է միայն կեղեքում, քայքայում է․ քաղաքացի (video) Որ չասեն՝ գնում է Քոչարյանի հետ հանդիպման, տեղեկացնեմ՝ գնում եմ վիրակապերս փոխեմ․ Սրբազան (video) Ո՞վ է Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ արշավ իրականացնող ֆեյքերի հովանավորը Ինչի՞ եք խառնվել իրար, ինձ համար Տավուշի թեմի առաջնորդի աթոռն ավելի բարձր է․ Բագրատ Սրբազան (video) Պարալիզացված է Կիրանց Ոսկեպար ճանապարհը. Ոստիկանները սպառնում են բերման ենթարկել մարդկանց (video) Վարչապետի միակ թեկնածուն Բագրատ Սրբազանը պիտի լինի. Գառնիկ Իսագուլյան (video) Ամենաուժեղ երիտասարդությունն ունենք․ մենք պետք լինի ոտաբոբիկ կհասնենք Արցախ․ Գայա Արզումանյան (video) Հենց հիմա 35 ընդիմադիր պատգամավորները կարող են քվեարկել Նիկոլի հրաժարականի համար․ Սուրեն Սուրենյանց (video) Ամեն մեկն իր անելիքն ունի Եթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ․ Բագրատ Սրբազան (video) «Մայր Հայաստանը» մասնակցելու է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին Անհնազանդության ակցիաներին մասնակցության իրավական ուղեցույցը․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև «Բացարձակ թյուր ու անհիմն է տարածված այն կարծիքը, որ հոգևորականը չի կարող երկիր ղեկավարել». Վահե Դավթյան ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am