Նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը. քաղաքագետ

Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որն, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն, մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն:Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե հոգևոր, այլ տուրիստական ակտ է, ապա ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրիստների համար, որտեղ դա անցկացնելը դժվար է: Բնական է, այդ ամենը սարքելուց, մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո, առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը, փորձելու են նվագել վաճառվող դուդուկների վրա ....: Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ:

Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը:

Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե Իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա իրավիճակից բխող նման արձանների ու, առհասարակ, կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ:
Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից, Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանին տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց»:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am