Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը բողոքարկվել է

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ բողոքը ներկայացվել է հենց ԲԴԽ՝ երեւան եկած նոր հանգամանք հիմքով։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ նախատեսված կառուցակարգերի համաձայն՝ ԲԴԽ որոշումների դեմ անձը կարող է բողոք ներկայացնել հենց ԲԴԽ, եթե պարզվում է, որ որոշակի հանգամանքներ են ի հայտ եկել կամ դրանք չէին ներկայացվել վարույթի շրջանակներում՝ անձի կամքից անկախ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ հարուցված կարգապահական վարույթի հիման վրա։ Ընդ որում, ԲԴԽ-ն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննել է՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մասնակցության, թեև Արամ Օրբելյանը նախապես տեղեկացրել էր, որ Սունիքի մարզում նախապես նշանակված դատական նիստեր կան և միջնորդել էր հետաձգել այն, իսկ Ռուբեն Վարդազարյանը, ինչպես պարզվեց հետագայում, առողջական խնդիրներ է ունեցել։

Այժմ բողոք է ներկայացվել ԲԴԽ , որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վարույթին մասնակցել են բացարկման ենթակա անձինք՝ Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, ինչի հիմքում դրվել է հունիսի 16-ից հետո վերջիններիս հարցազրույցները, հրապարակումներ։ Բացի այդ՝ ներկայացվել է նաև տեղեկանք՝ Ռուբեն Վարդազարյանի առողջական վիճակի վերաբերյալ՝ շտապօգնության կանչ, արձանագրված խնդիրներ, ինչը փաստում է, որ Վարդազարյանի բացակայությունը եղել է հիմնավորված, հետևաբար, նիստը պետք է հետաձգվեր։

«Ներկայացրել ենք նաև բովանդակային առարկություններ։ Ինչպես նաև դիմում ենք ներկայացրել՝ ԲԴԽ, որ որոշումը կայացվի առավել սեղմ ժամկետներում, այն է՝ մինչև հուլիսի 27-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովը, որ անիմաստ ժողովի անցկացում չլինի կամ լինելու դեպքում իմանան, որ ուժի մեջ է որոշումը, նաև՝ մինչև ԲԴԽ նախագահի ընտրությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ արդարադատությունը չպետք է լինի ուշացած, պետք է լինի ժամանակին և խնդիրներ չառաջացնի՝ հետագա ակտերի կատարման տեսակետից»,- նշեց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ և միջազգային ատյաններ դիմելու հնարավորությանը, ապա բողոքարկման այս երկու գործընթացները մեկը մյուսի հետ կապ չունեն.ՍԴ դիմումի հիմքում պետք է լինի անձի իրավունքները խախտող կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, երբ առկա է վերջնական դատական ակտ։
«Վերջնական դատական ակտ ինքնին արդեն իսկ առկա էր, սակայն, եթե ակտը վերացվում է և ունենում ենք վերջնական այլ դատական ակտ, ապա ՍԴ ներկայացված դիմումը, հավանաբար, վարույթ չի ընդունվի հենց այն հիմնավորմամբ, որ անձի իրավունքները չեն խախտվել»,- նշեց Օրբելյանը։
Այլ խոսքով՝ ՍԴ և միջազգային ատյաններ դիմելու հարցը կախված կլինի՝ խախտվում է արդյոք Ռուբեն Վարդազարյանի որևէ իրավունք, իսկ խախտման դեպքում՝ պետք է վերջնական ակտ՝ հատուկ կարծիքներով, արձանագրելու, թե կոնկրետ ո՞ր հոդվածների մասին է խոսքը։

Անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելուն՝ Օրբելյանը նշեց, որ վարույթի հարուցումը մերժվել է այն պատճառով, որ ձայնագրությունից անցել է մեկ տարի, բայց դա չի նշանակում, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու այլ հիմքեր չկան, որոնց ժամկետները դեռ չեն անցել։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am