Ռուբեն Վարդանյանի, Լաչինի միջանցքի բացման խնդրի և հայ քաղաքական մտքի ներկայիս խղճուկ վիճակի մասին

Այսօր հայ հանրության մեջ տարածված է այն կարծիքը, թե Ռուբեն Վարդանյանի իշխանությունից հեռացնելուց հետո, Ադրբեջանը վերացնելու է Լաչինի միջանցքի շրջափակումը: Նույնիսկ բերվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, թե Վարդանյանը պիտի հեռանա, որ Ադրբեջանը կարողանա երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ:

Շատ շուտով հայ հանրությունը կհամոզվի, որ այդ երկու խնդիրները իրար հետ ուղղակի կապ չունեն: Այս համոզմունքը հաստատվել է հայ հանրության մեջ, քանի որ մարդկանց չեն բացատրել Լաչինի միջանցքի փակման իրական պատճառների մասին: «Բացատրողը» պիտի լիներ երկրի քաղաքական վերնախավը, որն իր հերթին նույնպես չի հասկանում այդ խնդիրը: Իսկ ի՞նչ պիտի արվի, որպեսզի այդ շրջափակումը վերանա, դրա մասին բաց տեքստով ասում է Իլհամ Ալիևը: Այլ հարց է, որ հայ հանրության կենցաղային պատկերացումները թույլ չեն տալիս հասկանալու այդ ամենը: Բայց միայն Ալիևը չէ, որ որոշումներ է կայացնում այդ հարցում: Ուշադիր հետևեք Ալիև-Փաշինյան ողջ բանակցային գորըծնթացի տրամաբանությանը և ամեն ինչ պարզ կլինի:

Հայաստանի ընդդիմության այն պնդումները, թե Փաշինյանը հակաազգային գործիչ է և «վաճառել է» Արցախը, որ Հայաստանը դուրս բերի Մոսկվայի ազդեցությունից, ցույց են տալիս այն պարզունակությունը, որ տիրում է այդ վերնախավի շարքերում: Ընդվորում այդպես են մտածում ընդդիմության, գրեթե բոլոր հատվածները, բացառությամբ առանձին անհատների: Այդ ամենից հետո պետք է հարցադրում անել, եթե այդպես է, ապա ինչու՞ հանրությանը չի հաջողվում համախմբել Փաշինյանին հեռացնելու խնդրի շուրջ: Նշանակում է, կամ այդ պնդումը ճիշտ չէ, կամ էլ հանրությունը լռելյալ կերպով համաձայն է Արցախը հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց պահպանելով Հայաստանի անվտանգությունը:

Եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը իրոք չի կարող ունենալ իրական այլընտրանք, իսկ ընդդիմության գոյությունն էլ դառնում է անիմաստ:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, որի մասին տեղյակ է Փաշինյանը, բայց չի հասկանում հանրության ընդդիմության քաղաքական հատվածը: Ո՞րն է դա, առանձին հարց է, որին կանրադառնանք մեր հաջորդ վերլուծությամբ:

Դեռ ժամանակին Հայաստանի ականավոր պետական գործիչ Հովհաննես Քաջաձնունին էր խոստովանում, որ «...հայ քաղաքական գործիչները որակապես զիջում էին վրաց գործիչներին...», և դա նա բացատրում էր այն հանգամանքով, որ վրաց գործիչները ինտեգրված էին ռուսական պետական քաղաքական կյանքին ավելի սերտ ձևով, իսկ հայ գործիչները մնացել էին գավառական մակարդակի վրա: Ավելի անկեղծ այդ ամենի մասին նշում էր Օրջոնեկիձեն իր նամակում Ստալինին, նշելով, որ «...հայ գործիչները երբեք չեն ունեցել ռազմավարական մտածողություն և այդ իսկ պատճառով գրեթե բոլոր պատմական փուլերում պարտվել են...»:

Այսօր էլ, ցավոք սրտի, նույն պատկերն է տիրում: Հայաստանում քաղաքական վերնախավի մոտ, առանձին բացառությունները չհաշված, չկա ռազմավարական բնույթի մտածողություն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն երկիրը տանում է դեպի կործանման, իսկ ընդդիմադիր վերնախավը բողոքում է ժողովրդից, որ նա անգիտակից է և չի արձագանքում ընդդիմության պահանջին և ոտքի չի ելնում:

Իրականությունը այն է, որ ընդդիմությունը նույնպես չի հասկանում, թե ինչ վտանգներ է սպասվում Հայաստանին, և այդ իսկ պատճառով չի կարողանում այդ ամենը ներկայացնել լայն հանրությանը: Հենց դրա պատճառով էլ Փաշինյանի քայլերը հասկանալի են հանրության համար, իսկ ընդդիմության տեսակետները կրում են վերացական բնույթ, առանց կոնկրետ և դետալային հիմնավորումների և բնականաբար, դրա հետևանքով չեն կարող ունենալ նաև այլընտրանքային գործողությունների առաջարկ: Հենց դրա պատճառով էլ լայն հանրությունը զգում է, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվում, բայց չի տեսնում, թե որը կարող է լինել դրա այլընտրանքը:

Իսկ Լաչինի միջանցքը այդպես էլ փակ է մնալու, քանի դեռ չեն լուծվել մի քանի հանգուցային քաղաքական խնդիրներ: Մնացած տեխնիկական բնույթի լուծման եղանակների փնտրտուքը միայն ժպիտ է առաջացնում միջազգային դիտորդների մոտ:

Ղարաբաղցիներն են մեղք այս կոնտեքստում, որ դարձել են մեր թշնամիների, հայրենի սրիկաների և գավառական ազգային գործիչների զոհ:

Այստեղ է որ կրկին արժե հիշել մեծ անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հայտնի խոսքերը. «Մարդկության ամենամեծ չարիքը պատերազմները չեն, ոչ էլ սովը, և նույնիսկ կոմունիզմը, և նմանատիպ պոպուլիստական քաղաքական հոսանքները: Ամենամեծ չարիքը տգիտությունն է, որից էլ առաջանում են, և պատերազմները, և սովը, և կոմունիստական հոսանքները»:

Բերտրան Ռասելի խոսքերին, ավելացնելու ոչինչ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1160 անգամ
Լրահոս
Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից Հացավանի կվադրոպարկում 25–ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել եւ մահացել Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար Պուտինին հասկացրել են Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան Բայրամովն ու Միրզոյանը հրավիրվել են Վաշինգտո՞ն Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը դիմել է երկրպագուներին Թբիլիսիի մրցաշար․ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am