Երևանը հայ-թուրքական գործընթաց մտել է` անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում. Տարասով

Օրերս Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ամիսներ առաջ սկսված հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից կառուցողական մոտեցում չէ հայ-թուրքական հարաբերությունները կապելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Նա, մասնավորապես, ասաց, որ ուրախ են լսել Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Դա, Միրզոյանի որակմամբ, ողջունելի է։

«Մյուս կողմից՝ մենք մոտեցումների տարբերություններ ենք տեսնում, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի, ամեն դեպքում մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել և ընդգծել յուրաքանչյուր առիթով»,-ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կան որոշակի տարբերություններ այն առումով, որ տարբեր պատկերացումներ ունեն նաև դրանց տեմպի մասին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, թե տարօրինակ է, որ Երևանին թվում էր, թե Անկարան պետք է գործընթացը կազմակերպի այնպես, ինչպես Երևանն է պատկերացնում ու ցանկանում: Ըստ նրա, նույնիսկ մինչ գործընթացի մեկնարկը և միշտ՝ Թուրքիան իր բոլոր գործողությունները համակարգել է Ադրբեջանի հետ:

«Դա, ի դեպ, արվել է առանց թաքցնելու: Հայ-թուրքական ցանկացած հանդիպման կամ ծրագրի անդրադառնալիս՝ թուրք պաշտոնյաները նշում են Ադրբեջանի դիրքորոշման մասին: Հիմա հայ-թուրքական գործընթացը սկսվել է, և Երևանը նոր նկատում է, որ կա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համաձայնեցո՞ւմ: Դա միշտ էլ եղել է, հասկանալի չէ՝ ինչու է այդ մասին ասվում հիմա, երբ արդեն սկսվել է հայ-թուրքական գործընթացը, և, այսպես թե այնպես, այդ երևույթն արդեն իսկ առկա է, ավելի վաղ դրան դիմադրություն հայկական կողմը չի հայտնել: Գուցե հաշվարկն այն է եղել, որ Երևանի դիրքորոշումն այնքան ծանրակշիռ կլինի, որ Անկարան կհրաժարվի՞ Բաքվի հետ սերտ շփումներից:

Ես դա չեմ կարող ասել, բայց դա այդպես եղել է ու կշարունակվի: Ավելին՝ տարածաշրջանը կապված է շատ ավելի լայն կապերով: Ինչպես հայտնի դարձավ վերջերս, 3+3 ձևաչափը ևս կգործի, թեև Թբիլիսին չի մասնակցում, սակայն տարածաշրջանային խնդիրները և տարածաշրջանի գլոբալ զարգացումը կլինի այս հարթակի քննարկման թեման»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ քաղաքականության փոխկապակցվածություն մշտապես կա տարածաշրջանում: «Թուրքիան և Ադրբեջանը միմյանց մեկ ժողովուրդ են համարում, դա կարգախոս է, որևէ մեկի համար նորություն չէ, և Երևանը գործընթաց մտել է՝ անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում և համաձայնեցում»,-ասաց նա:

դիտվել է 311 անգամ
Լրահոս
ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am