Բրյուսելյան դավադրություն. Անդրանիկ Թևանյան

Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման արդյունքները հետևյալն են․

1․Բանակցություններն ընթացել են Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների և թուրք–ադրբեջանական թելադրած օրակարգի շրջանակներում։ Պաշտոնական Երևանի ներկայացրած 6–կետանոց պատասխանը նույնիսկ քննարկման առարկա չի դարձել, քանզի որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կարգավիճակի մասին։

2․Բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» և «Ղարաբաղյան հակամարտություն» եզրերը։

Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձևակերպումը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մեջ և հիմա ընդամենը խոսվում է արցախահայերի՝ որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության իրավունքների մասին։ Սա իհարկե նորությւոն չէր, քանզի Ադրբեջանին ներկայացրած 6–կետանոց նամակում պաշտոնական Երևանը նույնպես խոսում է Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքների և անվտանգության մասին։

3․ Բավական խուճուճ, քողարկված ձևակերպում է ստացել անկլավների հարցը և հստակեցվել միջանցքի հարցը։

«Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,–նշված է Միշելի հայտարարության մեջ (They agreed on the principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan, and between different parts of Armenia via Azerbaijan, as well as international transport through communications infrastructure of both countries)։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցում», եթե ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս–Կապան 21–կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես հայտի է, այդ կտորը հանձնվեց Ադրբեջանին՝ Փաշինյան–Ալիև բանավոր փոխհամաձայնության արդյունքում։ Հիմա պայմանավորվել են նույնն անել Տավուշի և Արարատի մարզերում, բայց արդեն ԵՄ–ի հովանու ներքո և խուճուճ ձևակերպումների օգնությամբ։

3․Միշելի հայտարարության աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արևմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից և ի վերջո՝ Արցախից։ Չկա որևէ խոսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Ավելին՝ արցախահայությունը դիտարկվում է Ադրբեջանի կազմում բնակվող ազգային փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովի Բաքուն։

4․ Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով։

5․Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ ավելի է ինտենսիվացվելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը հանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարևանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել», «Ադրբեջանի սահմանը բացենք լավ ապրենք» և նմանատիպ այլ քարոզչակոդերի տարածումը։

․ ․ ․

Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել։ Վիժեցնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից։ Մեր պետությունն ու ժողովուրդը դեռևս ժամանակ ունեն խուսափելու վատագույնից։ Առայժմ հարցերը կարող են լուծվել Երևանում։ ՀՀ քաղաքացուց և քաղաքական էլիտայից է կախված գործի հաջողությունը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 435 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am