«Միսիան» ավարտված է. սպասենք նոր արհավիրքի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց հրաժարական տալ իր պաշտոնից։
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», գրել է Արմեն Սարգսյանը: Նա շեշտում է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: «Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից», - նշում է Արմեն Սարգսյանը:

Նա նկատում է` կարող է հարց առաջանալ, թե ինչու հրաժարական չտվեց 2018-ի գարնանը` հեղափոխությունից հետո: «Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը», - բացատրում է նախագահը:

Նա պնդում է` չի կարողացել ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք երկրին հասցրել են ներկայիս ճգնաժամին, քանի որ համապատասխան գործիքների պակաս կա: Արմեն Սարգսյանը նշում է` ինքն առաջարկել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Նա ուրախությամբ է արձանագրում, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, հույս է հայտնում, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Բացի այդ, Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ իրականությունն այնպիսին է, որ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»: «Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա», - իր հայտարարության մեջ նկատում է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվեց Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին: Ապրիլի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը: Այս աշնանը իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: «Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի»:

Համաձայն Սահմանադրության` հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է ԱԺ-ին: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:

Բոլորի մոտ տրամաբանական հարց է առաջ գալիս՝ 4 տարի ակտիվ աշխատելուց հետո՞ միայն Արմեն Սարգսյանը հասկացավ, որ երկրում կարևոր փոփոխություններ կատարելու համար լծակներ առանձնապես չունի: Կամ՝ եթե Արմեն Սարգսյանն իսկապես ունեցել է ցանկություն ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա՝ նա տարբեր խնդիրների մասին կարող էր գոնե բարձրաձայնել, ներկայացնել իր դիրքորոշումը հասարակությանը, ոչ թե լռեր, իսկ երկրում խնդիրներն ավելի խորանային:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը մշտապես ծանր ու թեթև անող գործիչ է եղել, եթե նա հեռանում է, ուրեմն նա կանխազգում է նոր արհավիրքներ, որոնց կարող է Հայաստանը բախվել ու ճիշտ ժամանակին պարզապես դուրս է գալիս պատասխանատվության տակից: Սա նրա բնավորությանը բավական մոտիկ պահվածք է:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Արմեն Սարգսյանի հեռացումը կարող է բավական խորքային զարգացումների ազդակ լինել նաև ներքաղաքական կյանքում: Չի կարելի բացառել տարբերակը, որ այս հեռացումը Նիկոլ Փաշինյանի կողմից շանտաժի արդյունք է, քանի որ նա ցանկանում է տոտալ «մենիշխանություն» սահմանել երկրում և անգամ Արմեն Սարգսյանի նման թույլ լիազորություններով նախագահի կերպարը խանգարում է Փաշինյանին:

Այս տարբերակի դեպքում՝ կարելի է սպասել մի անդեմ կերպարի նախագահի պաշտոնում: Արդեն իսկ երեկվանից շրջանառվում են օրինակ՝ Արամ Զ. Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի անունները:

Թե ում վրա կկանգնի Փաշինյանի ընտրությունը՝ կարևոր էլ չի: Մի բան է հստակ, որ Փաշինյանի իշխանությունն իրեն անպատիժ է զգում, ու գնում է իշխանության վերահսկողության էլ ավելի ուժեղացման, հետևաբար՝ իշխանության ամրապնդման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3509 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am