Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր. Աննա Մկրտչյան

«Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար։ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից և պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման։

Կարծում եմ երբեք որևէ մեկի համար խնդիր չէ բարձրաձայնել այս ճշմարտությունները։ Ուզում եմ վստահ լինել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այս բարձրաձայնումները ևս խնդիր չեն։ Այս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, ամբիոնին չմոտենալը իր կողմից ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 «Ցանկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը, հաստատված խորհրդարանի կողմից։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ։ Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,- արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

  «Վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալը ամբիոնին կդիտարկվի որպես իմ կողմից մեջբերված նախադասությունները չկրկնել, սա արձանագրենք։ Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր: Ակնհայտ էր ու հասկանալի, թե ինչու են ձեր պատգամավորները հարցազրույցների ժամանակ պարբերաբար ասում, որ մենք պահանջատեր չենք և խնդիրներ չունենք Թուրքիայի հետ։ Ձեր շրջապատի քրեաօլիգարխներն էլ ոգևորված են, որ սահմանը կբացվի և իրենք բուժծառայություններ կմատուցեն թուրքերին»,- ասաց Մկրտչյանը։

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը ասելով. «Ավարտվեց ձեր ժամանակը: Տիկին Մկրտչյան, խնդրում եմ՝մի քիչ կոռեկտ արտահայտվել»:

Մկրտչյանի ելույթին արձագանքելով` Արարատ Միրզոյանը նշեց. «Դժվար է սույն բառակույտին անդրադառնալ առանց անցնելու քաղաքավարության սահմանները։ Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս ակնհայտ է, որ Ձեր մտածածը չի համապատասխանում իրականությանը, ցավոք սրտի շատ սահմաններ բացել չեմ կարող, կարող եմ ուղղակի խնդրել բարևել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»։

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am