Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»

Տավուշում հողերը հանձնելը Նիկոլ Փաշինյանը համարում է «պիլոտային ծրագիր»։ Ասում է՝ երաշխիք չկա, որ դրանից հետո Ադրբեջանը չի հարձակվի, բայց հարձակման ռիսկերը կնվազեն։ Օրուելը գերեզմանում, իհարկե, շուռումուռ է գալիս Նիկոլի խոսքերից հետո, բայց հիմա գրականության ժամ չէ։ Հիմա Հայաստանի ճակատագրի որոշման ժամն է։

Փաստորեն, ի՞նչ է առաջարկում Նիկոլը։ Առաջարկում է Ադրբեջանը ուզածը տալ և հույսով ապրել։ Հույս ունենալ, որ Ալիևը բարեհոգի կգտնվի։ Ալիևն, ի դեպ, իր բարեհոգությունն օրերս ցույց է տվել։ Նա խորացրել է պահանջներն ու նախապայմանները՝ սահմանադրական փոփոխություններից մինչև «Զանգեզուրի միջանցք»։

Նիկոլն Ալիևից ժամանակ է խնդրում, որ դրանք փուլ առ փուլ անի։ Հիմա Տավուշն է, վաղը լինելու է Տիգրանաշենը, հետո միջանցքը, հետո սահմանադրությունը, հետո ադրբեջանցիների վերադարձը Երևան, Մասիս ու այլ բնակավայրեր, հետո Հայաստանի շրջափակումը, հետո ․․․

Մի խոսքով, Նիկոլը Հայաստանը հանձնելու «պիլոտային ծրագիր» է իրականացնում, ավելի ճիշտ՝ ցուցահանդես վաճառք։

Նմանատիպ «պիլոտային ծրագիր» նա իրականացրեց Արցախում։ Ասեց՝ նշաձողն իջեցնենք, որ լավ լինի, խաղաղություն լինի, անվտանգություն լինի։

Նիկոլի այդ «պիլոտային ծրագրի» իրականացման արդյունքում Արցախում հիմա հայ չկա։ Արցախն ընկավ։

Հիմա նույնը նա անում է Հայաստանում։ Դա թույլ չտալու համար պետք է համազգային ընդվզում։ Նիկոլին պետք է վռնդել իշխանությունից և կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»։

Հայկ Ուսունց
7or.am

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ Հարյուրավոր քաղաքացիներ, դրոշները պարզած, երթով շարժվում են Երևան (video) Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան (video) Է գիտես՝ ես չեմ ուզում լրագրող ծեծե՞լ. Ալեն Սիմոնյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ֆրանսիայի քաղաքացի Լեո Նիկոլյանին բառի բուն իմաստով «սպանում են»․ Թովմասյանը՝ Զվարթնոցից (video) Նիկոլի կուսակցության բազմաթիվ անդամներ ներքին կարգով փորձում են միանալ մեզ․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյա՛ն, ուրախացե՛ք, ձեզանից ցածր վարկանիշ ունի ձեր ասֆալտը․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am