Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան

Մեզ փորձեցին ամեն գույնով, ամեն պիտակով պիտակավորել, բայց այդ բոլորը ժողովուրդը ֆիլրտրել է և հասկացել, թե իրականությունը, ճշմարտությունն ինչի մասին է: Հիմա էլ փորձում են այնպես ներկայացնել, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանակնում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք: Ի վերջո, հասկացե՛ք, որ դուք եք իշխանությունը: Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով իշխանություններին:

«Կիրանցի այս բարձունքում, Տավուշի այս գեղեցիկ կենտրոնում մեր արդարության և ճշմարտության համար այս մեծ պայքարի օջախում հավաքված են արժանապատիվ, հրաշալի մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել ընդդիմանալու ստին և կեղծիքին: Այս հարցը, թեպետ, ծագել է այստեղ, կամ ուղղակի որպես առաջնագիծ վերաբերում է այս շրջանին, այդուհանդերձ, լուծումները գտնվում են ողջ Հայաստանում՝ մասնավորապես՝ Երևանում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի տարբեր վայրերում իրենց անհամաձայնությունն արտահայտողներին:

«Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում ոստիկանների միջամտություն, անհամարժեք և բիրտ ուժի կիրառում է եղել, ոմանք վնասվածքներ են ստացել, ոմանց ձերբակալվել են, այդ ամենը սակայն, նշանակություն չունի: Մեր բարձրագույն արժեքը, գիտակցությունը և պայքարի ուղին ճշմարտության հաստատումն է: Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով: Մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ, այլ կերպ չի կարող լինել: Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով շարունակել իրենց անհամաձայնությունն արտահայտել: Ոստիկաններին էլ կոչ արեց չլարվել, որովհետև ժողովուրդը իրենց հետ բախումների միտում չունի:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am