Կրեմլը պատրաստվում է հրապարակել քարտեզը․ տարբերակները մի քանիսն են

Առանց Ռուսաստանի՝ Ղարաբաղում սահմանների իրավիճակն անհնար է կարգավորել, քանի որ սահմանների վերաբերյալ քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստնություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։

«Առաջին հերթին՝ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական իմաստնությանը։ Այնուհանդերձ, չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան վեր կանգնել այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից և շատ պատասխանատու որոշում կայացնել։ Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ լինի, և՛ մեկ, և՛ մյուս երկրում պահանջներ կան իրենց ղեկավարների դեմ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարելի էր ավելին անել։ Բայց պատասխանը միշտ կա. «Փորձեք ավելի լավ անել»: Այնուամենայնիվ, Ալիևին և Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը,- ասել է նա և շարունակել։-  Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ սա ընդգծել՝ խաղաղ համակեցության առավելությունները: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված։ Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման և հաղորդակցությունների ապասառեցման հարցում։ Սա Հայաստանի առջև ծառացած առաջին խնդիրներից է։ Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։ Ե՛վ այս, և՛ մեկ, և՛ մյուս դեպքում պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության և տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը»։ 

Պուտինի գնահատմամբ՝ իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այս ընթացքում միջադեպեր եղել են։ «Դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո»,- ասել է Կրեմլի ղեկավարը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում։
«Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջև խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել... երկու կողմերից... Կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ... ... ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն և հասկանան երկու կողմերը»,- համոզմունք է հայտնել նա՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները իրենց առաքելությունն իրականացնում են արդյունավետորեն։

Պուտինը նաև խոսել է սահմանների ճշգրտման ընթացքում Իրանի շահերին չվնասելու հանգամանքի մասին։ Կրեմլի ղեկավարի տարածաշրջանային մեսիջները միանշանակ չեն․ նա այս պահին կարծես թե չի ցանկանում և չի պատրաստվում խնդիրներ ունենալ առավել ևս բախումների գնալ։ Ռուսաստանին ավելի ձեռնտու են Թուրքիայի հետ պայմանավորվածությունները, եթե անգամ Թուրքիան ՄԱկի- բարձր ամբիոնից հայտարարում է տարածաշրջանային գերտերություն դառնալու նկրտումների մասին։ Այս փուլում Կրեմլը հակված է մասամբ բավարարել Էրդողանի ծավալապաշտական նկրտումները՝ առավելապես հայկական հարցի հաշվին։ Մյուս կողմից ակնհայտ է, որ բանակցելով Թուրքիայի հետ՝ Կրեմլը միաժամանակ ցանկանում է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում։ Մոսկվայի համար Թուրքիայի գերտերություն լինելը մինչև ո՞ր կետն է ընդունելի։ Այս հարցը ցավալիորեն կարող է վճռորոշ լինել նաև հայկական սահմանների ճշգրտման հարցում։

Հատկանշական է, թե ինչո՞ւ Կրեմլը առ այսօր չի հրապարակել ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող սովետական քարտեզները։ Եթե նոր քարտեզները լինելու են նախկինի պատճենները, ապա ո՞ր երկրի տարածքում է գտնվելու, օրինակ, Արծվաշենը։ Ըստ ամենայնի Կրեմլը պատրաստվում է հրապարակել քարտեզները, բայց հայտնի է, որ խորհրդային տարիներին քարտեզների մի քանի տարբերակ է եղել։ Ո՞ր տարբերակն է հրապարակվելու՝ հիմա այդ հարցի սակարկության պրոցեսն է ընթանում։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6924 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am