«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանուն իր իշխանությունն ամրապնդելու, շարունակում է ուռճացնել պետական ապարատը։ Նրա որոշմամբ ձեւավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվելու է զոհված (մահացած) եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների եւ անօթեւան մնացած անձանց բնակարանային հարցերով։ Սրանով մինչ այս զբաղվում էր սոցիալական ապահովության եւ միգրացիայի նախարարությունը, եւ առանձին կոմիտեի կարիք չէր զգացվում, սակայն նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե», եւ գլխավոր գործը հնարավորինս շատ մարդկանց աշխատանքի տեղավորելն ու յուրային դարձնելն է»:
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը