«Иванушки International» խմբի նախկին երգիչը հոսպիտալացվել է
«Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլեւը տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես պարզվել է՝ նա երկկողմանի թոքաբորբ ունի եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 47-ամյա Օլեգ Յակովլեւը միացված է արհեստական շնչառության սարքին: