Սաղաթելյանը փակագծեր է բացում. կհրապարակվե՞ն ձայնագրություններ. ինչ են խոսել հոկտեմբերի 19-ին վարչապետի հետ
«Ես մի առիթով մանրամասն պատմելու եմ այն 5 հանդիպումները դետալ առ դետալ, որոնք պատերազմի ընթացքում ունեցել եմ. այդ բոլոր հանդիպումների ձայնագրությունը կա: Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք, ես ասել եմ հետևյալը. «Եթե այս պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն է և քո քաղաքական թիմինը, բայց եթե այս պատերազմում պարտվենք, և ըստ ինձ, դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք դա չեք մարսելու: Ասել եմ՝ այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք: Ես դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակել»,- Աժ եզրափակիչ իր ելույթում՝ խոսելով 44-օրյա պատերազմի և այդ ընթացքում իր հանդիպումների մասին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: