«Շյուստրիության» նոր դոզա ու մաստեր կլաս Փաշինյանից

Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում օրերս Փաշինյանը հանդես է եկել ցնցող մեկնաբանություններով... Ամեն անգամ, թվում է, թե աճպարարության, «շյուստրիության» հերթական դոզան վերջինն էր, բայց ոչ, պարզվում է դեռ ամեն ինչ առջևում է, մեզ սպասում են նոր «բարձունքներ», որոնք «գրավում» է Փաշինյանը:

Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը, որում նրանք ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը. «Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով», ասել է Փաշինյանը:

Հարց առաջին. այսինքն՝ պատերազմի գնո՞վ է Փաշինյանը Ադրբեջանին պարտադրելու ինքնորոշման իրավունք հարգել: Իսկ ինչո՞վ էր նա 2 տարի զբաղված, երբ Սերժ Սարգսյանից ժառանգություն էր ստացել Արցախի ինքնորոշման սկզբունքի հարգման վերաբերյալ միջազգային հանրության համոզմունք, ինչո՞ւ զրոյացրեց նա այդ ժառանգությունը, ու հիմա հազարավոր զոհերի գնո՞վ է հասնելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարգմանը...

Հաջորդը: Փաշինյանն ասում է. «Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»:

Այսինքն՝ Փաշինյանն, այնուամենայնիվ չի՞ բացառում նոր հարձակում արդեն Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից, ու հիմա էլ հույսը Ռուսաստանի վրա՞ է, ինչպես այլ անվտանգային հարցերում: Իսկ Հայաստանի մարտունակության գործում ի՞նչ է արվում: Փաշինյանը հավելում է. «Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը: Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս»:

Ռուսաստանի հանդեպ ինչպիսի քծնանքի նոր դրսևորում: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանի պարտավորությունների, դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը չուներ նույնօրինակ վերաբերմունք մինչև պատերազմը:

Մյուսը: Փաշինյանը հիմա էլ պատերազմի մեղքը գցում է այլոց վրա: «...Նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»:

Հիմա էլ պատերազմի մեղավորը բոլորն են՝ բացի իրենից: Այսինքն, զիջեինք-չզիջեինք՝ միևնույն է պատերազմ լինելու էր: Ու ըստ նրա` հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես հաղթահարել պարտությունը...

Փաշինյանը խոսել է նաև տնտեսությունից, այս համատեքստում անդրադարձ կատարել ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին միջանցքի վերաբերյալ. «Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից»:

Այստեղ արդեն հարց է ծագում՝ մեր հասարակությա՞նը, թե՞ իրեն է Փաշինյանը հիմարի տեղ դնում... Ավելի հավանական է՝ հասարակությանը, որովհետև ինքը լավ գիտակցում է, թե ինչ է անում: «Զանգեզուրի միջանցք» պահանջելով Ադրբեջանի նախագահը ոտնձգություն է իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ, որը չպահպանել կարողացող Փաշինյանը հիմա նոր ցնցող արդարացում է գտել՝ «դե մենք էլ կասենք՝ Նախիջևանի միջանցք ենք ունենալու...»:

Եթե ամեն ինչ այսքան սարսափելի, ազգակործան չլիներ, իհարկե, կարելի էր ծիծաղել «հնարամիտ» Փաշինյանի հերթական «շյուստրիության» մաստեր կլասի վերաբերյալ, սակայն իրականում սա իսկապես ողբերգություն է, թե ինչպես է մեր հասարակությունը թույլ տալիս այսօրինակ պետականության զգացում չունեցող մեկը իշխի մեր երկրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6050 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am