Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնվել են խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է Իրանի օդանավակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց … Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալլինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Այստեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով «Էմերջընսի» տագնապի ազդակներ են տալիս և իբր հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանավակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝ Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ շաբաթ-կիրակի ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայաստանում պետական այս կառույցի փոխարեն իրավիճակն իր ձեռքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...

դիտվել է 865 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am