«Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Իհարկե, կատարել եմ վերլուծու­թյուն եւ հանգել հստակ եզրակա­ցությունների, թե որոնք էին պատե­րազմի այս արդյունքների պատճա­ռը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով եւ ման­րակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրա­կան պատճառը վեր հանել:

Ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջող­վեց գրավել բերդաքաղաք Շուշին: Նաեւ հաշվի առնելով, որ այդպես էլ չի հաջող­վում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:

Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը եւ բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:

Գիտեք, որ պատերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանված: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:

Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք եւ վատ կռվել:

Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:

Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:

Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:

Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:

Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

Շատերը փորձում են համեմա­տականներ տանել Ապրիլյան պատե­րազմի եւ այս պատերազմի միջեւ: Համե­մատելի՞ են:

Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ եր­կու պատերազմներն էլ անհամեմատելի են:

Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բա­նակի առաջնահերթությունները:

Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին եւ գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է եւ այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակի ստեղծումը:

Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:

Հասկանում եմ Ձեր հարցի էությու­նը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են եւ բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 832 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am