Պատերազմը դադարեցնելու փոխարեն, ուղեղներ են լվանում

Մոտ քառասուն օր է երկրում պատերազմական իրավիճակ է, մենք կորցնում ենք մեր երիտասարդ լավագույն սերնդին, իշխանությունները թնդանոթները լռեցնելու եւ բանակցային սեղանին վերադառնալու փոխարեն, հասարաության ուղեղները լվանալով, կամ բթացնելով են զբաղված:

Մինչ բոլորի ուշքն ու միտքը դեպի ռազմաճակատն է, ամեն ժամ, ամեն վայրկյան սահմանից ինֆորմացիայի են սպասում, մարդիկ մոռացել են անձնական կյանքը եւ բոլորի ուղեղներում միայն պատերազմ է, Իմ Քայլի պատգամավոր Վահագն Թեւոսյանը խորհուրդ է տալիս հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ:

<<Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետև դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք կարծես շախմատային պարտիայի, որը հեսա-հեսա իր տրամաբանական ավարտին պետք է հասնի>>,- գրում է նա ու շարունակում: <<Մենք պատերազմը դիտում ենք որպես կոնկրետ խրոնոմետրաժով ֆիլմ, ավելին՝ իր ֆաբուլայով ու հանգույցով, չենք համակերպվում, երբ սյուժեն դրամատուրգիական կանոններին չի համապատասխանում երբեմն: Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատև պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք:
Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետև վաղը նորից պատերազմ է>>:

Իհարկե, եթե նայենք պատերազմի ընթացքում իշխանականների միմոսություններն ու մանկամիտ ելույթները, եթե նայենք Քաղպայմանագրի կամավորականների ջոկատ կազմելու ձեւական քայլը, ավելի ճիշտ, ծաղրը առ հասարակություն, եթե նայենք, որ պատերազմի այս օրերին էլ, երբ բոլորն իրենց եկամուտներից մաս են հանում համահայկական հիմնադրամին, իշխանության ուշքն ու միտքը սեփական պարգեւավճարներն են ու պարզ դարձավ, որ եկող տարվա բյուջեի նախագծում այդ ֆոնդն աճել է 21 տոկոսով եւ մոտ 39 մլն դոլոր հարկատուներս ստիպված ենք լինելու այս անուղեղներին պարգեւավճար տալ:

Երբ նայում ենք, որ պատերազմի ժամանակ էլ չեն խնայում պետական բյուջեն եւ ՏԻՄ-երում նոր հաստիք են ձեւավորում՝ փոխմարզպետների փոխքաղաքապետի, ապա ինչու ոչ, այս պատգամավորն էլ կարող է մեծ լավություն անել մեզ ու թույլատրել, խորհուրդ տալ դուրս գալ հանգստի:

Անի Սահակյան

դիտվել է 4216 անգամ
Լրահոս
Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի հետ. Արշակ Կարապետյան Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն Ջուլֆալակյան «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Մեծ թափով երթը շարժվում է Երևան (video) 212 ուսանող միացել են ու աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (video) Պատերազմի մասնակցի կոչը․ վաղը հազարավոր մարդիկ կլինեն փողոցներում․ բոլորս դուրս ենք եկել պայքարի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am