«Այս ամենի հետևում նկատելի են նաև «Թուրքիայի մեծ ականջները»». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում ակտիվացել է Արցախը որպես տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, խմբավորումների տեղակայման վայր ներկայացնելու վերաբերյալ կեղծ լուրերը։

Այս ամենի հետևում նկատելի է նաև «Թուրքիայի մեծ ականջները»։

Տարբեր ժամանակներում այս թեման առաջ է հրվել, փորձ է արվել Արցախը ներկայացնելու նաև որպես անօրինական զենքի, թմրամիջոցների շրջանառման տարածք:

Ադրբեջանի հիմնական նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն»։

Այս թեմայի ակտիվացումը նաև մեկ այլ պատճառ ունի։

Տավուշյան մարտական գործողությունների օրերին և դրանից հետո, արտերկրի տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակում Թուրքիայի՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների զինյալներ հավաքագրելու գործընթացի մասին, որի նպատակը վերջիններիս Հարավային Կովկաս փոխադրումն է։

Հատկանշական է, որ այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։

Ըստ այդ սցենարի` նախատեսվում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում տարբեր ահաբեկչական խմբավորումներից հավաքագրված համահավաք ստորաբաժանումները ևս մարտի են նետելու և աջակցելու են ադրբեջանական զինուժի գործողություններին։ Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով` ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը և քողարկել այն ամենն ինչ իրականում իրենք են անում։

Այն, որ Թուրքիան ավելի մեծ մասնակցություն և դերակատարություն է ունենալու ռազմական գործողությունների վերսկսման հաջորդ փուլում, արդեն իսկ կասկած չի հարուցում։

Դա պարզորոշ երևում է այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և Ադրբեջանին հատկացվող աջակցության էական մեծացումից, իսկ թե Թուրքիայի մասնակցությունն ինչ ծավալներով և ինչ ձևով կդրսևորվի կոնկրետ մարտական գործողությունների ընթացքում, դժվար է միանշանակորեն ասել»։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am