Որ երկրների հետ են սահմանները բացվելու

Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա։ Այս կարգավորմամբ նպատակ է դրվել բարձրացնել անձանց ներհոսքի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ փոփոխություններ են արվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում և, որ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չի հոսպիտալացվել կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնել և թեստի բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե  արդյոք պարետը կամ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ սկսե՞լ են, որ Հայաստանում հազարավոր արտագնա աշխատող մարդիկ կարողանան գնալ ՌԴ և աշխատել այնտեղ, որտեղ ունեն աշխատատեղեր: 

Ավինյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված և արդեն անհատական բանակցություններ են գնում: 

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրանց հետ այս փուլում որևէ բանակցություն չկա սահմանների բացման հետ կապված: իսկ ինչ վերաբերում է անհատական ավտոմեքենաներով Վրաստանից ՀՀ քաղաքացիների վերադարձին Ավինյանն ասաց, որ նախկինում եղել են ավտոբուսներով տեղափոխումներ, դրանք կազմակերպվել են մեր հյուպատոսության աշխատանքների շնորհիվ: 

դիտվել է 589 անգամ
Լրահոս
Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am