Ավինյանի նոր որոշումը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.

գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:

ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.
Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,

Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,

Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ»:

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Մի՛ նեղվեք ոչ մի բանից. 7-10 օր ամենաշատը Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ Ադրբեջանը` Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնի «Արմենիա» ռեստորանի բակում ծեծկռտուք է եղել. կան բերման ենթարկվածներ Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ Մենք կստիպենք իրեն դա անել. Բագրատ Սրբազան Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին Հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի. Գառնիկ Դանիելյան Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ Զաքարյան Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը Հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է. Բագրատ Սրբազան Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը. Բագրատ Սրբազան Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ Հայրապետյան Սա չակնկալիքների պայքար է, կա միայն երկու արժեք՝ Հայրենիք ու Պատիվ. Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am