Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

Մեծարգո՛ Վեհափառ Հայրապետ,

Այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը, հայ ազգի` հայրենիք ունենալու և Հայկական բարձրավանդակում բնակվելու պատմական իրավունքը վտանգված է։ Տարիների ընթացքում Հայոց հողի շուրջ ծավալվող թուրքամետ ծրագիրը հասել է իր վերջնագծին։
Հենց այսօր է որոշվում հայերի` որպես ազգ գոյություն ունենալու իրավունքը, Նոյի երկրում Հայու գենի շարունակականության խնդիրը, Հայ ազգի գոյության հարցը, քանի-որ արդեն ակտիվ փուլում է Հայոց պատմությունը ջնջելու թուրքի ծրագիրը։


Հայը հայ է իր պատմությամբ, մշակույթով, ազգային արժեհամակարգով, լեզվով և կրոնով։ Չկան վերոնշյալները, չկա Հայ ազգ։ Հենց հայ ազգի բնորոշիչների վերացումն է թուրքի ծրագրի հիմնասյունը։

Հայ ազգի գոյության ողջ ընթացքում չի եղել մի երկիր ու ժողովուրդ, որը չցանկանար տիրանալ, ստրկացնել կամ ոչնչացնել հային։ Եվ միայն հայի ըմբոստ բնույթը, ուժեղ գեներն ու խորը արմատներն են մեզ պահել Հայ ու պահել Հայոց հողի վրա։
Հայը կռվարար չէ, հայն ըմբոստ է ու չի ստրկանում։ Դա է պատճառը, որ մենք անընդհատ կռիվների մեջ ենք։ Այո՛, այդ կռիվների, պատերազմների, խառնակչությունների արդյունքում Հայը միշտ է հաղթել։ Եվ ինչու՞ … միմիայն իր միասնականության շնորհիվ։

Իսկ ինչի՞ շուրջ է միավորվում հայը, ո՞վ կամ ի՞նչն է նրան միավորում։
Այս հարցերի պատասխանը միանշանակ է. միավորում են ազգային արժեքները, տեսակը պաշտպանելու գենետիկ մղումը, եկեղեցին ու հողը` արյունով ներծծված։
Այսօր, երբ ուղղակի հարձակման տակ են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, լեզուն, ազգային արժեքներն ու Հայու միավորող գենը, շատերն են ըմբոստանում։ Սակայն, որոշիչ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։

Շատերն ինձ հարցնում են,- ինչու՞ է լուռ ՄԵՐ եկեղեցին։ Այլոք այս հարցով դիմում են մեր հոգևորականներին։ Եվ ի ցավ սրտի, նրանց բանավոր պատասխանում են, որ առկա է ճնշում իշխանությունների կողմից։

Ի՞նչ ճնշում, պարոնա՛յք …. ի՞նչ ճնշում , մեծարգո՛ Վեհափառ։
Ո՞վ դարձան ներկա իշխանիկները, որ ճնշում գործադրեն դարերով Հային Հայ պահած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։

Մենք պարտավոր ենք հիշել, որ Հայոց եկեղեցին մարդ կամ մարդիկ չեն, դա կայացած ինստիտուտ է, որի ՄԻԱԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ հայերին միավորելն է։

Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները, մեր վեհափառը իրենց կյանքի ընթացքում կատարել են այնպիսի քայլեր, որոնք ստոր իշխանությունների ձեքում կարող են կիրառվել որպես կոմպրոմատ ու ճնշման գործիք։

Եթե ես սխալվում եմ (հրաժարվում եմ հավատալ), ապա ինչպե՞ս կարող են կոմպրոմատներից վախեցող մարդիկ առաջնորդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Հայ Ազգը։ Այսպիսի բան լինել ՉԻ ԿԱՐՈՂ։ Հետևաբար, վաղուց արդեն հրամայական է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի լուր աշխարհի ու աշխարհասփյուռ հայության հայտարարի իր դիրքորոշումը։ Ողջ հայ ազգը կանգնած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինստիտուտի թիկունքին ….մենք վախենալու ոչինչ չունենք։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի պատմական պարտավորություն պաշտպանելու Հայոց պատմությունը, մշակույթը, ազգային արժեհամակարգը, լեզուն և կրոնը, ՀԱՅ ԱԶԳԻ հավերժ գոյության նախապայմանները։

Խնդրում ու կոչ եմ անում բոլոր եկեղեցական սպասավորներին ՉԼՌԵԼ։ Սա պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք բոլորիս մասնակցությամբ։

Որպես ՀԱՅ ՄԱՅՐ խնդրում ու կոչ եմ անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հնչեցնել Հայաստան աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը, հնչեցնել ահազանգ, հնչեցնել բողոք, Հայաստանը պարուրել մեր եկեղեցիների զանգերի երաժշտությամբ։
Ավելին, մեծ համազգային պատարագ կազմակերպելն այսօր արդեն հրամայական է (այդ ինպե՞ս Էրդողանը չվախեցավ կորոնավիրուս կեղծիքից ու նամազով իրենցով արեցին քրիստոնեական եկեղեցին)։

Ինչի՞ց եք վախենում, տե՛ր հայրեր։ Արդյո՞ք Աստծո զորությունը չի պաշտպանելու Ձեզ ու մեզ ինչ-որ լաբորատորիայում ստեղծված և արագ քայքայվող վիրուսից։ Արդյո՞ք կարևոր չէ մեր երեխաների պաշտպանությունը պղծություններից, մանկավաճառությունից ու մորթվելու վտանգից։ Արդյո՞ք մեր պապերը մեզ չեն ավանդել արյան գնով պաշտպանել մեր սուրբ հողը, մեր ոսկեղենիկ հայոց լեզուն, մեզ միավորող կրոնը։

Արդյո՞ք ինչ-որ իշխանիկների կլան ավելի վախենալու է, քան սեփական պատմությունը ջնջելն ու մոռանալը։

Թե՞ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքի յաթաղանի հետ պայմանավորվելու են, ու հերթական երեխան մոր փորում արյունաշաղախ չի լինելու։
Արդյո՞ք երկրային կյանքն ավելի աժեքավոր է, քան Աստծո օրհնությունը ՀԱՅ ԱԶԳԻՆ։
Վստահ եմ, որ ՈՉ։

Վստահ եմ, որ Դուք էլ եք կիսում իմ մտահոգությունը, իմ զայրույթը ու իմ համոզմունքները։
Դե ուրեմն եղեք առաջնորդ Հայ Ազգի համար։
Կրկնում եմ, Հայ Առաքելական Եկեղեցին մարդիկ չեն, դա մի հզոր, կայացած ինստիտուտ է, որն ունի միայն մեկ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ:

Հնչեցրեք զանգերն ահազանգի,
Ու թող ընդհատվի այս երկար քունը,
Որ է՛լ չգրվի մե՛կ այլ Սևակի
Անլռելի Զանգակատունը։

Հարգանքով,

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

դիտվել է 564 անգամ
Լրահոս
ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am