Սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը զբաղված է ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով...

Չէի անդրադառնա սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների` Հայաստանում բնակվողներիս խրատներ տալու և Հայաստանում ապրելու մաստեր-կլաս ներկայացնելու թեմային, եթե ինքս էլ չառնչվեի մի քանի զավեշտալի դրվագների...

Նախ, սկսեմ նրանից, որ Հայաստանը տարբեր պատճառներով վերջին 30 տարում լքած և օտար ափերում իրենց կյանքը դասավորած, որի համար ես շատ ուրախ եմ, մեր հայրենակիցները բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն ինձ կամ որևէ հայաստանցու սովորեցնելու, թե մենք ինչպիսի քաղաքական կողմնորոշում պետք է դրսևորենք, կամ ինչպես պետք է ապրենք Հայաստանում...

Սակայն սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը, լինելով Հայաստանի ներկայիս ղեկավարի մոլի երկրպագուներ, իրեն թույլ է տալիս ոչ միայն դասեր տալ հայաստանցիներիս, թե ինչպես պետք է վերաբերվենք Նիկոլին և նրա իշխանությանը, այլև յուրահատուկ ագրեսիա են ցուցաբերում Փաշինյանին քննադատողների նկատմամբ՝ նրանց և նրանց ընտանիքի անդամների հասցեներին ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով... Այդ զանգվածին ես անվանում են Նիկոլի սփյուռքահայ պոռնո-ֆան ակումբ... Այո՛, հենց այդպես... Ամենազավեշտալին այն է, որ այդ պոռնո-ֆան ակումբի մեջ մեծ տեղ են զբաղեցնում իրական կին օգտատերերը... Հետաքրքիր է, սրանց ընտանիքի անդամները և հատկապես արական սեռի ներկայացուցիչները տեղյա՞կ են, թե իրենց կանայք ինչ բառապաշար ունեն և ինչպես են իրենց չբավարարված թաքուն սեռական երազանքները հայհոյանքների տեսքով լցնում սոցցանցեր... Սրանց բառամթերքը կարելի է օգտագործել «Հայհոյագիտությունը և անեծքաբանությունը» դասագիրք հրատարակելիս...

Ինչ վերաբերում է Նիկոլի չհայհոյող սփյուռքահայ երկրպագուներին, ապա սրանք էլ պոռնո-ֆան ակումբի ներկայացուցիչների նման տաքուկ տեղավորվելով լոսանջելես-գլենդեյլներում, փարիզներում, լիոններում, մադրիդ-բարսելոնաներում, բրյուսել-ամստերդամներում, բեյրութ-ստամբուլներում, մոսկվա-յակուտսկներում և այլն, խրատներ են տալիս մեզ, որ քիչ քննադատենք Նիկոլին և «թողնենք, որ աշխատի«... Երբ հարցնում ես, թե քո քննադատությամբ ինչպե՞ս ես խանգարում Նիկոլին՝ պապանձվում են, քանի որ նույնիսկ իրենք են դա հասկանում, որ քննադատելը չի նշանակում խոչընդոտել...

Չհայհոյողների մեջ բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնցից շատ քչերն են այս երկու տարվա մեջ Հայաստան եկել... Գալուց էլ՝ հիմնականում մեկ ամսով՝ որպես զբոսաշրջիկ... Էլ չեմ ասում, որ որևէ մեկը գար ու ներդրումներ աներ, աշխատատեղեր բացեր նիկոլական Հայաստանում... Նիկոլի` հայհոյող պոռնո ֆան-ակումբի և չհայհողող երկրպագուների 99,9 տոկոսը Հայաստանը սիրում է հեռվից՝ բնազդաբար վտանգներ զգալով Նիկոլից և չհավատալով նրան... Սակայն նիկոլաշեղ որոշ արարածներ, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում, գովազդախաբեությամբ են զբաղված... Ըստ այդ ստախոսների` Նիկոլն իշխանության գալուց հետո Հայաստանում կառուցել է հազարավոր դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ջերմոցներ, մշակութային պալատներ և այլն, իսկ մեր հայրենակիցներն էլ հազարավոր լայքեր են դնում այդ կեղծիքների տակ ու Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրում...

Հայտնի երգի բառերին համապատասխան վերը նշված նորաթուխ սփյուռքահայ նիկոլաֆիլ զանգվածն իրենց կուռքին՝ «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտենալով՝ կայրի, եթե շատ մոտենան...

Հարգարժան նորաթուխ սփյուռքահայությունը լավ կլինի «Նիկոլ-արևին» գա ու սիրի Հայաստանում ու ըմբոշխնի այդ սիրո բոլոր դառը պտուղները՝ օրինականացված (պարգևավճարներ) և չօրինականացված կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հետևանքները, իշխանավորների գյորմամիշաչտեսությունը, դիլետանտ կառավարման հետևանքները, ստախոսությունը, կեղծիքը որպես ճշմարտություն մատուցելը, նախկին օդիոզ և կոռումպացված գործիչների հետ սերտ համագործակցելը, յուրայինների անպատժելիությունը և այլն...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 795 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am