Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց` Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկում են երկու երկրների միավորման հնարավորությունը, ինչի շուրջ պայմանագիրը ստորագրել էին դեռ քսան տարի առաջ` 1999-ին: Միութենական պետության մասին այդ համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, գերբն ու հիմնը:

Ստորագրումից երկու տասնամյակ անց` մինչ օրս, սակայն, չեն հստակեցրել, թե ինչպես: «Այդ հարցերը եղել ու մնում են օրակարգում», - այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը` հավելելով. - «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, կա ճանապարհային քարտեզների փաթեթ, որը վաղուց է մշակվում»:

Ավելի վաղ` օրեր առաջ, ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, մի ուշագրավ դեպք էր պատմել նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև փակ դռների ետևում տեղի ունեցած բանակցություններից: «Ինձ սկզբում թվում էր, թե սա անեկդոտ է, հեքիաթ, մինչև հանդիպմանը ներկա բելառուսական պատվիրակության անդամներից մեկը հաստատեց, որ իրոք եղել է նման բան, և այդ մասին իրենց մոտ բոլորը գիտեն», - պատմել է Վենեդիկտովը: «Դեպքը պատահել է Շանհայում մեկուկես տարի առաջ, Պուտինն ասել է` դե, եկեք միավորվենք, Լուկաշենկոն թե` չէ, մենք ենք մեր երկրի տերը, կամ նման մի բան: Բանակցությունների ավարտին, սակայն, Լուկաշենկոն պտտվել է, թե` համաձայն եմ: Պուտինը տարակուսել է` ինչի՞ն: «Ամե՛ն ինչին», - պատասխանել է Լուկաշենկոն ու շարունակել` եկեք այսպես անենք` դուք նախագահը կլինեք, ես` փոխնախագահը: Իսկ հաջորդ տարի արդեն տեղերով կփոխվենք...»:

Լրագրողները խնդրել են Կրեմլի խոսնակին մեկնաբանել այս պատմությունը. Պեսկովը փաստացի դրան որևէ բառով չի անդրադարձել, բայցև չի հերքել, որ հարցը շրջանառվում է երկկողմ հանդիպումներում: «Այս թեմաներն իսկապես եղել ու մնում են օրակարգում, և իսկապես քննարկվում են ամենատարբեր մակարդակներում», - ասել է Դմիտրի Պեսկովը` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարություններին, ապա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան փորձում է յուրացնել Բելառուսի ինքնիշխանությունը քաղաքական ու տնտեսական ճնշումների, այդ թվում`գազի ու նավթի թանկացման միջոցով: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեմ վաճառի, և թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը», - մեկ տարի առաջ դեռ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանում Բելառուսի դեսպանը մի ուշագրավ բացահայտում էր արել Պուտինի ու Լուկաշենկոյի դռնփակ բանակցություններից` անուղղակի ակնարկելով` ինչից էր անցած տարեսկզբին Բելառուսի նախագահը բորբոքվել ու հայտարարել, որ ոչ մի գնով իր երկրի անկախությունը չի թաղի. - «Հիշում եմ` 2019 թվականի փետրվարին մեզ առաջարկ ներկայացրին... չեմ ասի` ով էր դրա հեղինակը ռուսական կողմից, բայց երբ նախագահն ինձ կանչեց, նայեցինք, ասացի` սա նշանակում է ծայրից ծայր հանձնվել: Այնտեղ առաջարկվում էր ամեն ինչ փոխանցել վերևներին, մեզ թողնվում էր մի քանի տարր, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը: Այսպես չի կարող լինել, այդ փաստաթղթում, որ մեզ ներկայացվել էր, մեր լիազորությունների 95 տոկոսը պետք է փոխանցվեր վերազգային մարմնին», հաղորդում է «Ազատությունը»:

Ամիսներ առաջ դեռ Լուկաշենկոյի հայտարարություններն այս թեմայով շատ ավելի կտրուկ և անզիջում էին: Այժմ, սակայն, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Լուկաշենկոն փոքր-ինչ մեղմել է տոնայնությունը:

Օրեր առաջ` Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, Բելառուսի դեսպանն անգամ հայտարարել էր, թե նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ինտեգրացիային ու մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել` ընդգրկուն օրակարգով:

Ինչ իրավիճակ կլինի նախագահական ընտրություններից հետո՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ ընտրություններում հերթական հաղթանակից հետո «Բատկան» կրկին կփոխի դիրքորոշումը և անցնի Ռուսաստանին դաժան քննադատության ենթարկել՝ Բելառուսի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4163 անգամ
Լրահոս
Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video «Երիտասարդությու՛ն, հենց պայքարին միացար, 10 օրում Նիկոլը գնալու է»․ Սուրեն Պետրոսյան. video Երեկ Ոսկեպարում Նիկոլը հատեց վերջին կետը, վերջը մոտ է. Բագրատ Սրբազան. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am