Սահմանադրական փոփոխությունների օրը իմքայլական երկու պատգամավոր եղել է կորոնավիրուսով վարակված

ԱԺ-ն հապճեպ կերպով քննարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում ՍԴ 3 դատավորներ դադարելու են պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարուց ավելի է:

Մի կողմ դնելով այս օրենքի իրավական հակասությունները ՀՀ սահմանադրության և գործող օրենսդրության հետ՝ արձանագրենք, հետևյալը։

Սահամանադրական փոփոխությունները քվեարկվեցին ԱԺ 89 պատգամավորների կողմից՝ միաձայն կողմ:

Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների, այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը, ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում։

Այս 2 պատգամավորները ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները:

Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, քանի որ պատգամավորների մասով ևս առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ:

Նշենք որ, մեր հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է նրան մոտ կանգնած մեր աղբյուրը, նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է դարձել 27․06․2020-ին, պատասխանը դրական է եղել:

Աղբյուրը՝ alternativ.am

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին Ադրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատներ ահազանգել են Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Նման բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր․ Ավետիք Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am