20 հազար տոննա դիզվառելիքը թափվել է գետը. արտակարգ դեպք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նորիլսկում դիզելային վառելիքի արտահոսքը հայտարարել է որպես դաշնային բնույթի արտակարգ դեպք: Նորիլսկ-Տայմիրսկի №3 էներգետիկ ընկերությունում տեղի է ունեցել դիզվառելիքային պահեստարանի ապահերմետիկացում, ինչի պատճառով 20 հազար տոննա նավթամթերքը թափվել էր գետը: Վնասը կարող է կազմել 10-յակ միլիարդավոր ռուբլիներ: