Արտակարգ դեպք.անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։
Ստեղծվել է օպերատիվ խումբ, պարզվում է ՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։