Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր «բանդիտական» գործունեությամբ խայտառակում է Հայաստանին․Բելլա Լալայան (video)

Արցախի նախագահական ընտրությունները, չենք կարող ասել, որ կատարյալ էին, կային խախտումներ, բայց ասեմ՝ այդ խախտումներն այնքան էլ վերջնական արդյունքի վրա չեն ազդել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով Արցախում կայացած նախագահական ընտրություններին։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախի և ոչ միայն Արցախի հանրության համար այսօր զարմանալին Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համագործակցության պայմանագիրն էր, որը, սակայն, իր համար զարմանալի չէ․ «Ես դեռ մեկ տարի առաջ էի գրել, որ անկախ այն կոշտ քննադատություններից, որ Սամվել Բաբայանը հնչեցնում է Արայիկ Հարությունյանի հասցեին, Արայիկ Հարությունյանի հաղթանակի դեպքում իշխանությունը լինելու է այս երկուսի ձեռքերում»։

Ըստ Բելլա Լալայանի՝ Սամվել Բաբայանն ամեն գնով ցանկանում էր իշխանության կազմում հայտնվել․ «Ես որքան հասկանում եմ, Սամվել Բաբայանի ցանկությունները չեն բավարարվում՝ լինել Արցախի ԱԱԾ նախագահ կամ այլ պաշտոնի։ Սամվել Բաբայանի սկզբնական հայտարարությունները Արայիկ Հարությունյանի դեմ ձևական չէին։ Նա ամեն ինչ փորձում էր, որ այս ընտրություններում հաղթի Մասիս Մայիլյանը»։

Բելլա Լալայանը ուրախ է, որ այսպիսի համագործակցություն է լինելու և ցանկություն հայտնեց, որ միանան նաև մյուս ուժերը, բայց կարևոր է՝ խորհրդարանում ձևավորվի ընդդիմադիր ուժ։

Խոսելով Հայաստան-Արցախ համագործակցությունից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Արայիկ Հարությունյանը համոզված է Նիկոլ Փաշինյանի հայանպաստ, հայրենասեր գործունեության մեջ, բայց ուրախալի է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերջին հայտարարությանը շատ հստակ արձագանքեց Հարությունյանը՝ Արցախի բնակչության անվտանգությանը վտանգի տակ չի դրվելու, և բանակցողն Արցախն է լինելու»։

Բելլա Լալայանը շեշտեց, որ լինելով արցախցի՝ անկախ ամեն ինչից, վերջին խոսքը լինելու է արցախցունը․ «Բացառվում է, որ արցախցու կամքին հակառակ հարցի լուծում լինի։ Եթե հանկարծ սահմանի հետ կապված որևէ բան լինի, պատերազմ է վերսկսվելու»։

դիտվել է 1803 անգամ
Լրահոս
Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am