Մաքսանենգ ծխախոտի «գլանակը». Խորը անդունդ, հարգանքի բացակայություն հայ-ռուսական հարաբերություններում

Այնպես է ստացվել, որ ռուսական մամուլը հետևողականորեն սկսել է Հայաստանի իշխանությունների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին տեղեկությունները լայնորեն լուսաբանել:

Այստեղ հարցը այն չի, թե ռուսական մամուլի որքան առաջատար, կամ ոչ առաջատար մամուլի, կամ՝ իշխանական հովանավորության տակ գտնվող որ ռուսաստանյան պարբերականն է հայաստանյան իրադարձություններ «մութ» կողմերը լայնորեն լուսաբանում:

Հերթական անգամ օրերս The Moscow Post ռուսական պարբերականում հոդված է հրապարակվել, որին արդեն անդրադարձել ենք: Նկարագրում են՝ «Հայաստանի գլխավոր «լվացարարուհուն»» վերատառությամբ հոդվածում, Աննա Հակոբյանի լուսանկարով ու քննարկում «հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքների» թեման:

Հոդվածում պատմում են, որ «թավշյա հեղափոխությունից» 2 տարի անց «հեղափոխականները» կյանքի կոչում իրենց խոստումները։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է արշավ ընդդեմ երկրի գործարար վերնախավի ներկայացուցիչների, նախկին ղեկավարության և ․․․ ռուսական ակտիվների։ Այս բոլոր գործողությունները բնակչությանը մատուցվում են որպես հանուն «գողացված փողերը հետ բերելու» պայքար՝ Հայաստանի համար այնքան բարդ ներկայիս ժամանակներում, որպեսզի փրկեն տնտեսությունը, որը սկսել ճաքեր տալ տնտեսական լճացման պատճառով, որն առաջացել է կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Անցյալ տարի ունեցած իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» և հետ բերել գողացածը։ Եվ վերադարձրեց ․․․պաշտոնական տվյալների համաձայն 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում։ Սա այն դեպքում, երբ ասում էին, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ստվերային տնտեսությունը 40 տոկոսից պակաս չէր, այսինքն 400 միլիոն դոլար զուտ կոռուպցիոն եկամուտ կար, տարեկան կտրվածքով։ Բազմապատկենք դա Սարգսյանի նախագահության 10 տարիներով և կստանանք 4 միլիարդ դոլար։ Ինչպես հասկանալի է, դա 80 միլիոն դոլարից շատ է հեռու, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է առաջանում, իսկ ուր են մնացել հիմնական գումարները, որոնք վերցվել են օլիգարխներից»։

Այնուհետև հոդվածում Հայաստանի իշխանությունը ներկայացվում է որպես կրիմինալ գործունեություն ծավալող իշխանություն, իշխանական ընտանիքի արած ծախսերը, որոնց հայկական մամուլն անդրադարձել է, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից առգրավված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակները:

Իրականում Հայաստանի հանրապետության համար ամոթ է, երբ մեր երկիրն առհասարակ կապվում է նման դեպքերի համար, որովհետև բոլորի համար պարզ է, որ առանց բարձրագույն իշխանության իմացության՝ նման մաքսանենգություններ չէին կարող տեղի ունենալ:

Ծխախոտի, ադամանդի գործարքներ, վարչապետի ընտանիքի շուրջ տարբեր խոսակցություններ, օլիգարխներից հավաքվող գումարներ, սրանք նմանատիպ թեմաներ են, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ միջազգային հանրությունը ուշադրություն էր հրավիրում օրինակ՝ Ադրբեջանում իշխող կլանի հետ ասոցացվող թեմաներում:

Մարդիկ կարող են հակադարձել, թե Ռուսաստանն էլ օրենքի երկիր չէ, այդ երկրում էլ անօրեն՝ միլիարդների հասնող գործարքներ են կատարվել: Այո, վստահաբար այդպես է: Բայց հիշենք, թե ինչ լոզունգներով էր եկել Փաշինյանն իշխանության՝ ժողովրդին «թալանվածը վերադարձնելու», «արդարություն հաստատելու» և այլն...

Ի՞նչ ունենք այսօր...

Սա զուտ իշխանության, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարց չէ, սա պետության, երկրի համբավի հարց է, որը տարիներով բարդ է լինելու վերականգնելը: Ռուսական մամուլում կարող են տպագրվել նաև պատվիրված հոդվածներ, ինչպես և արևմտյան մամուլում: Բայց պարզ է չէ՞, որ «չկա ծուխ առանց կրակի»:

Բացի այդ, առավել կարևոր է մեկ այլ հանգամանք. այս համատեքստում արդեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հարցն է: Ինչո՞ւ է ձևավորվել մի մթնոլորտ, երբ ռուսական տարբեր մամուլի միջոցներ պատրաստ են Հայաստանը ներկայացնել, այսպես ասած՝ վատ լույսի ներքո...

Տարիներ առաջ եղել է նման միտում, բայց լիովին այլ թեմայով, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախի պաշտպանության համար, 1988-ից հետո խորհրդային լրատվական ռեպորտաժներում հայերն «էքստրեմիստ» էին որակվում: Բայց ղարաբաղյան պատերազմից հետո այդ պիտակը կոտրվեց, Ռուսաստանը ստիպված եղավ հաշվի նստել բոլորովին այլ իրողությունների հետ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն՝ այսօր կարող ենք արձանագրել, որ խաթարված են: Չկա որևէ ապացույց, երբ Փաշինյանը պնդում է, թե իբր նորմալ, փայլուն հարաբերություններ ունեի Ռուսաստանի իշխանությունների հետ: Ավելին՝ դրանք թվում է, որ նույնիսկ սովորական աշխատանքային էլ չեն, որովհետև ստեղծվել է խորը անդունդ՝ հիմնված անվստահության և միմյանց չհարգելու վրա: Եվ դրա պատճառները պետք է վերլուծի Փաշինյանը, եթե, իհարկե, նրա համար նշանակություն ունի հարցը, թե ինչ է նշանակում ռազմավարական դաշնակից:

Մինչ այժմ, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս միայն մեկ բան է կարևորում՝ դեկլարատիվ հայտարարություններ այդ հարաբերությունների առկայության մասին: Իրականում, գործունակում ուղղակի դատարկություն է այդ հարաբերություններում՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12436 անգամ
Լրահոս
Մի՛ նեղվեք ոչ մի բանից. 7-10 օր ամենաշատը Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ Ադրբեջանը` Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնի «Արմենիա» ռեստորանի բակում ծեծկռտուք է եղել. կան բերման ենթարկվածներ Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ Մենք կստիպենք իրեն դա անել. Բագրատ Սրբազան Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին Հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի. Գառնիկ Դանիելյան Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ Զաքարյան Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը Հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է. Բագրատ Սրբազան Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը. Բագրատ Սրբազան Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ Հայրապետյան Սա չակնկալիքների պայքար է, կա միայն երկու արժեք՝ Հայրենիք ու Պատիվ. Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am