Интерфакс-ը մանրամասներ է հայտնում Պերմյակովի գործից
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրելու համար կարող է հանձնվել Ռուսաստանին: Այս մասին այսօր տեղեկացրել է «Интерфакс»: Վկայակոչելով իր անանուն աղբյուրին, նշում է, որ անհրաժեշտ է ՌԴ արդարադատության նախարարության միջնորդությունը: «Այն բանից հետո, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, Պերմյակովը կարող է դիմում գրել ռուսական դատարանին՝ խնդրելով ուսումնասիրել իր պատիժը Ռուսաստանի Դաշնության տարածքում կրելու հնարավորւթյունը»: «Интерфакс»-ի փոխանցմամբ, Ռուսական դատարանը կհաստատի կայացված վճիռը եւ համապատասխան նյութերը կուղարկի Ռուսաստանի արդարադատության նախարարություն այն ի կատար ածելու համար