Էրդողանն օգտագործել է ռուսերեն «извините» բառը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական Су-24 ռմբակոծիչի վրա թուրքական օդուժի հարձակման առնչությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում օգտագործել է ռուսերեն «կներեք»՝ «извините» բառը, հաղորդում է Hurriyet-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրը մանրամասնում է, որ այդ բառի օգտագործման մասին որոշումը կայացվել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի կողմից, ով նամակի տեքստի նախապատրաստումով զբաղվել է ռուս թարգմանիչների, ինչպես նաև Անկարայում Ղազախստանի դեսպանության աշխատակիցների հետ: Նշվում է, որ տվյալ ընտրությունը կայացվել է այն պատճառով, որ ռուսերեն «կներեք» բառը ներողություն խնդրելու ավելի ուժեղ ձև է, քան «ցավում ենք»-ը: